ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ ««Ժողովուրդ» արտահայտությունն ազգաբանական տերմին է՝ իր գիտական սահմանմամբ։ Այդ բառը, որ շատ հաճախ օգտագործվում է, կարիք ունի սահմանման։«Ես շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը կարող է դառնալ չափազանց կարևոր նշանակության խնդիրներ լուծելու գործիք։ Խոսքը վերաբերում է բուքմեյքերական գրասենյակների՝ օրենքի ուժով Հայաստանի Հանրապետությունում արգելմանը։ Ես ֆեյսբուքում կատարում եմ գրառում, որ նման օրենքի նախագիծ եմ շրջանառության մեջ դնելու՝ բերելով հիմնավորումներ, հետո հետաքրքիր զուգադիպությամբ շրջանառության մեջ է դրվում «նույն նպատակին ուղղված» մեկ այլ օրենքի նախագիծ, որն այդ ընկերությունների գործունեությունը սահմանափակելու անվան տակ նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել այս խնդրից և մոլորության մեջ դնել հասարակությանը:
Ակտիվ շփումներ եմ ունենալու հասարակության տարբեր շերտերի հետ, լսումներ են կազմակերպվելու, քննարկումներ, հանդիպումներ, և ես ակնկալում եմ, որ խորհրդարանական բոլոր ուժերն իրենց աջակցությունը կհայտնեն օրենքի նախաձեռնությանը։ Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը կհայտարարվի օրենքից դուրս։ Դրանով մենք կփրկենք հարյուր հազարավոր մեր քաղաքացիների»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, կառավարությունը պետք է եզրակացություն տա այս նախաձեռնությանը, և ինքը հուսով է, որ միանշանակ դրական եզրակացություն կտրվի։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը