Ազնավուրը հեռացավ, Ֆրանկոֆոնիան սգում է. Միկայել Ժան

Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերենի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ցավակցական ուղերձ է հղել: «Անսահման տխրությամբ իմացանք Շառլ Ազնավուրի մահվան գույժը՝ հոկտեմբերի մեկին, 94 տարեկան հասակում, մինչդեռ ողջ Ֆրանկոֆոնիան՝ հավաքված Երևանում՝ 17-րդ Գագաթաժողովի առիթով, պատրաստվում էր նրա հետ «Բոհեմը» երգել, ձայնակցել նրան այն հողում, որտեղ իր արմատներն են։ Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերենի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը։ Ֆրանսալեզու լայն տարածքի ամեն կետում մենք կշարունակենք սիրել այդ մարդուն և իր երգերը, որ հարստություն են մարդկության համար»,- գրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաղորդագրությունում: Իր կարիերայի ավելի քան յոթանասուն տարվա ընթացքում նա դարձավ քսաներորդ դարի լավագույն երգիչներից մեկը, և հատկապես այն ֆրանսերենի փայլուն թարգմանիչը, որ լսվում է բոլոր աշխարհամասերում, բոլոր հնչերանգներով։ Ծնված լինելով Փարիզում գաղթական հայերի ընտանիքում՝ Ազնավուրը սիրում էր երգել տարբեր լեզուներով՝ այդ կերպ արժանին մատուցելով համամարդկային մշակույթի հարուստ բազմազանությանը։ «Շառլ Ազնավուրն իրեն ամեն տեղ զգում էր, ինչպես իր կողմից վաղուց ճանաչված երկրում՝ շնորհիվ լեզվի և իր հուզիչ հումանիզմի։ Հայիթիում 2008 թ․ տեղի ունեցած երկրաշարժից հետո՝ Ազնավուրը խորին վշտակցությամբ սկսեց օգնություն ցույց տալ։ Նա արմատեր էր գցել նաև Քվեբեկում․ ես հուզիչ հուշեր ունեմ 2008 թ․-ի հուլիսի 5-ից, երբ որպես Գլխավոր կառավարիչ՝ ես նրան հանձնեցի Կանադայի Պատվո շքանշանը, երկիր, որի սրտաբացությունը, տարածքը և մարդիկ հարազատ էին նրան։ Այդ առթիվ մենք՝ նա և ես, անչափ երջանիկ էինք»,- ասված է Միկայել Ժանի ուղերձում։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրապարակային ասել է մեզ՝ դուք որոշե՛ք՝ էդ «գժի» հե՞տ եք, թե․․․ Արամ Սարգսյան (video) Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է մտնել Միացյալ Նահանգների կազմ Սարսափելի մանրամասներ․ Գազանի մասունք են տալիս. անհետ կորածների ծնողները նստացույց են անում (video) Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը Մերժել գարշաբերան Նիկոլին․ Անդրանիկ Թևանյան (video) Ինչ եղանակ է սպասվում Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը. «Հրապարակ» Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am