Թուրքիայում կրկին Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայում դարձյալ Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել։ Գերմանական մամուլին հղում կատարող թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 2018թ․ օգոստոսին Քուշադասը քաղաքում ձերբակալվել է Բրաունշվայգի բնակիչ Հյուսեին Մ․-ն, ով հանգստի նպատակով այցելել էր Թուրքիա։ Հյուսեին Մ․-ն մեղադրվում է «Թուրքիայի նախագահին վիրավորելու» մեջ։ Դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 11-ին։ Աղբյուրի համաձայն՝ Հյուսեին Մ․-ն ծնվել է 1976թ․՝ Թունջելիում։ 13 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, իսկ 2012թ․ հետո ունի միայն Գերմանիայի քաղաքացիություն։ Սակայն Թուրքիայի պետական կառույցները նրան Թուրքիայի քաղաքացի են համարում։ Կալանավորված մեղադրյալին թույլ չեն տալիս հանդիպել ոչ գերմանացի դիվանագետների, ոչ էլ իր կնոջ հետ։ Կալանավորվածի եղբայրը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Հյուսեինի տարեկան արձակուրդն արդեն վաղուց սպառվել է, ուստի երկարատև կալանավորման պատճառով վերջինս կարող է զրկվել Գերմանիայի իր աշխատանքից։ Մյուս կողմից, թուրք դատախազները Հյուսեին Մ․-ի համար «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ամենախիստ պատիժն են պահանջել։ Այսինքն, եթե մեղադրանքն անփոփոխ մնա, Գերմանիայի քաղաքացին կարող է դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Գերմանիայի արտգործնախարարությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել դեպքի առթիվ։ Գերմանական աղբյուրների համաձայն՝ քաղաքական համատեքստում Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 5-ի։ Անցյալ շաբաթ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Էրդողանը հանդիպել էր կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Հանդիումների ընթացքում օրակարգ էր բերվել նաև Թուրքիայում կալանավորված գերմանացիների հիմնահարցը և պահանջվել էր հրատապ լուծում գտնել խնդրին։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am