Կուսակցությունների ինքնախոստովանությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Թե՛ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում, թե՛ հիմա, երբ ակտիվ քննարկվում է արագընթաց կերպով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը, քաղաքական ուժերից շատերը հնչեցնում են բավականին տարօրինակ մի մտահոգություն առ այն, որ իրենց պատրաստվելու համար ժամանակ է պետք: Տարօրինակ է այս մտահոգությունն այնքանով, որ քաղաքական ուժն ու կուսակցությունն, ըստ էության, այլ անելիք, քան մշտապես ընտրություններին պատրաստ լինելն է, չունեն: Ավելի շուտ, դա իրենց անօտարելի անելիքն է:

Իհարկե, որոշակի տեխնիկական պատրաստության ժամանակ պետք է, բայց հենց դրա համար էլ այս կամ այն ընտրության օրը հայտարարվում է նախապես, մեկ –մեկուկես ամիս առաջ, ինչը պետք է լիովին բավարար լինի քաղաքական ուժերի համար: Հայաստանում, սակայն, կուսակցությունների մեծ մասը ընտրությունից ընտրություն է իր կուսակցական ֆունկցիոնալությունը գործի դնում:
Եվ այս իմաստով՝ ժամանակ խնդրելը բավական ազնիվ ինքնախոստովանություն է առ այն, որ Հայաստանի կուսակցական դաշտը, մի քանի բացառություններով, պատրաստված չէ ընտրական գործընթացին: Իսկ ընտրական գործընթացին պատրաստ լինել նշանակում է ամենօրյա, շարունակական ռեժիմով մոբիլիզացված պահել մարզային ու համայնքային շտաբները, ճանաչել սեփական էլեկտորատի հնարավոր սահմանները, աշխատել այդ էլեկտորատի հետ: Հայաստանում, ցավոք, միայն ընտրությունից ընտրություն են քաղաքական ուժերը զբաղվում կուսակցական գործունեությամբ, իսկ մնացած ժամանակ նրանք զբաղված են այդ ընտրության արդյունքում ստացած մանդատները, իսկ մեծամասնության դեպքում՝ ուղղակի քվեները իրենց անձնական ու խմբային շահերին ծառայեցնելով, այդ թվում՝ հետագայում այս կամ այն ուժի թևի տակ տեղավորվելով: Այս իմաստով՝ հնչող մտահոգությունները, թե ընտրությանը պատրաստվելու համար կուսակցություններին ժամանակ է պետք, մի կողմից ազնիվ ինքնախոստովանություն է, մյուս կողմից՝ մտահոգող փաստ ու ահազանգ, որ կուսակցություն հասկացության շուրջ կա լուրջ տարընթերցում, և նոր քաղաքական համակարգի կայացման համար առնվազն պետք է սկսել հասկացությունները հստակեցնելուց ու տարընթերցումները սրբագրելուց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am