Խմորումներ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, չսպասելով տնօրենի համար մրցույթի ավարտին, արդեն իսկ հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել՝ թվով 1600 աշխատողի։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․ «Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում․ աշխատանքից ազատվում են նրանք, ովքեր չեն համապատասխանում աշխատանքային չափորոշիչներին։ Եթե ձեր հարազատը վերակենդանացման բաժանմունքում է, բայց այնտեղ հերթապահություն է իրականացնում ուռոլոգը, դա նպատակահարմա՞ր է, եւ կամ՝ օրական հինգ ծնունդի դեպքում չորս մանկաբարձը նպատակահարմա՞ր է։ Ի դեպ, տեղեկացնեմ, որ կրճատումները չեն կարող գերազանցել աշխատողների 10 տոկոսը, այլապես, Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված, պետք է դիմել համապատասխան մարմնին՝ այդ 10 տոկոսին աշխատանքով ապահովելու համար»։ ԲԿ-ի ենթակայության պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենի հետ կարծես նույնպես խնդիրներ ունեցաք։ «Նախ՝ նա տեղափոխվել է այլ աշխատանքի․ խնդիրներ չեն եղել։ Եվ ապա՝ ես ունեմ հետեւյալ սկզբունքը՝ աշխատողը պետք է համապատասխանի ներկայացվող խստագույն պահանջներին։ Բացառում եմ, որ պրոֆեսիոնալ մարդիկ իմ կողմից ազատվեն գործից»։ Ասում են, Ձեր՝ հիվանդանոցի տնօրեն դառնալու հարցում նշանակալի է եղել Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի դերակատարությունը, որն էլ իր հերթին մտերիմ է առողջապահության նախարարի հետ։ «Սխալ էր Ձեր հարցն ամբողջովին՝ իմ կարիերան մեկ մարդու հետ կապելուն առնչվող․ Նարեկն իմ համակուրսեցին է, ես իր հետ մտերիմ եմ, ինչպես մնացած համակուրսեցիներիս հետ։ Մի մոռացեք նաեւ, որ ես բժշկականն ավարտել եմ կարմիր դիպլոմով»։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am