Ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու

«Այո՛, ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու: Հայրս ու մայրս, որոնք կարողացան խուսափել այդ փոթորիկից, հնարավորություն ունեցան ապաստան գտնել Ֆրանսիայում: Ցավոք, դա տեղի չունեցավ այն 1,5 միլիոն հայերի հետ, որոնք սպանվեցին, մորթվեցին ու տանջանքների ենթարկվեցին այդ դաժան իրադարձությունների ժամանակ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ավազուտների քամիները, իսկ այնուհետև մոռացությունը՝ քողարկեցին այդ զանգվածային սարսափելի սպանությունները: Թուրքական իշխանությունները, որոնք փոխարինեցին 1915 թվականի դահիճներին, հետագա տասնամյակների ընթացքում իրականացրին մի մեծագույն պետական ժխտողականություն: Նրանց հույսը` հիշողության կորստի ու միջազգային վախկոտության վրա էր: Քիչ էր մնում՝ նրանք ճիշտ լինեին, և հարկ եղավ սպասել մինչև 1980-ականները, որպեսզի երկրները պաշտոնապես սկսեն ճանաչել այդ մեծ ողբերգությունը՝ որպես մի ամբողջ ազգի ցեղասպանություն: Ինձ ատելության մթնոլորտում չեն մեծացրել: Ես չեմ նեղանում ներկայիս թուրք ժողովրդից, որը դաստիարակվել է համատարած ժխտողականության մթնոլորտում: Ես ի վերջո ցանկանում եմ վստահել այդ երկրի երիտասարդ սերնդին, և գիտեմ, որ մի գեղեցիկ օր այդ երիտասարդությունը կբացի աչքերն ու հաշիվ կպահանջի իր առաջնորդներից՝ բազմամյա ստի ու անպատվության համար, այն բանի համար, որ անտեղյակ է պահել իրենց` իրենց իսկ պատմության հետ դեմ առ դեմ, ազնվորեն առերեսվելու հարցում: Վստահ եմ, որ իրոք մի օր՝ ոչ շատ հեռավոր, այդ սերունդը վերջապես կջնջի իր «ճակատից այդ խարանը», ինչպես ասում էր թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, գլուխը չթաքցնելով ավազի մեջ, այլ սեփական պատմությանը տեր կանգնելու ճանապարհով, որը նաև խղճի ազատագրում է լինելու իր իսկ համար»: Շառլ Ազնավուրի 2015-ի ապրիլի 20-ին ֆրանսիական «Le Monde» թերթում հրապարակված հոդվածից.

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am