«Ինչպես հայտնի է, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ: Բայց մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի ոչ միայն քաղաքապետարանի, այլև վարչական շրջանների աշխատողները մատնվել են պարապուրդի:
Սա նկատելի է հատկապես վարչական շրջաններում, որոնց ոչ բոլոր ղեկավարներն են շարունակելու պաշտոնավարել: Անհայտ են նաև քաղաքապետարանների, թաղապետարանների վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրերը. չի բացառվում, որ առաջիկայում նրանք ևս հրաժեշտ տան իրենց պաշտոններին:
Առիթից օգտվելով՝ նրանք այս ընթացքում անգործ են և գրեթե չեն զբաղվում բնակիչներին հուզող խնդիրներով, անգամ գրեթե չեն հաճախում աշխատանքի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը