Նոր խորհրդարանում կլինի երեք, առավելագույնը՝ չորս ուժ. հներից ո՞ր ուժերը կմնան

«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ հիմնականում քաղաքական դաշտը խիստ սահմանափակ է, հեշտ մոնոպոլիզացվող, ուր առանց այն էլ բավականին շատ կուսակցություններ կան գրանցված, այս դաշտը հագեցած է: Սակայն պարզվում է, որ քաղաքագիտական տեսանկյունից՝ կուսակցությունների թվի մեծ կամ փոքր լինելն այնքան էլ էական չէ: Կարեւորը քաղաքական դաշտը ո՛չ ամայանա, ո՛չ էլ մոնոպոլիզացվի, քանի որ երկու դեպքում էլ դրան հաջորդում է ճահճացման պրոցեսը: Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներն ու խմորումները տիպիկ հետհեղափոխական երեւույթներ են հիշեցնում, ինչը սովորաբար իր հետ բերում է ոչ միայն նոր կուսակցությունների ստեղծման, այլեւ լուրջ վերադասավորումների: Եվ եթե մինչ հեղափոխությունը քաղաքական համակարգին ավելի բնորոշ էր ավտորիտարիզմը, որի հետեւանքով ձեւավորվել էր բազմակուսակցականության կեղծ համակարգ, ապա հիմա՝ հեղափոխությունից հետո, փլուզվել է նաեւ հին քաղաքական համակարգը եւ քաղաքական դաշտում վակուում է առաջացել: Քաղաքագետի դիտարկմամբ, առաջիկա ընտրություններին խորհրդարանում կրկին 3, ծայրահեղ դեպքում՝ 4 կուսակցություն ներկայացված կլինի: Եվ ամենեւին էլ պետք չէ մտահոգվել, որ այս ընթացքում բավականին շատ նոր կուսակցություններ են գրանցվում, քանի որ դրանց մեծ մասն ընտրությունների ժամանակ կմաղվեն: Այլ հարց է, թե նախկին խորհրդարանական կուսակցություններից որոնք կմնան ապագա խորհրդարանում: «Այստեղ հարցն այն է, թե նախկինում քաղաքական կյանքը տնօրինող ուժերը կկարողանա՞ն մնալ խորհրդարանում, թե՞ նորաստեղծ կուսակցությունները կզբաղեցնեն նրանց տեղը եւ կլրացնեն այն վակուումը, որը կա: Չնայած, պարզ է, որ ապագա խորհրդարանում 50 եւ ավելի տոկոսը ստանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ այն դեռեւս շարունակում է իր քաղաքական վերելքը: Եթե կուսակցությանը հաջողվի առաջիկա մեկ–երկու տարում սոցիալ–տնտեսական արդյունքներ արձանագրել, ապա կուսակցության վարկանիշը կշարունակի բավականին բարձր մնալ»,– ասաց Գ. Քեռյանը: Քաղաքագետը չբացառեց նաեւ, որ ՀՀԿ–ն կարող է անգամ դուրս մնալ առաջիկա խորհրդարանից: Եվ դա գիտակցելով է, որ խորհրդարանը չլուծարելու համար ամենաշատն ինքն է պայքարում: Եվ եթե ընտրությունները տեղի ունենան մինչեւ դեկտեմբեր, ապա չի բացառվում, որ ՀՀԿ–ի փոխարեն խորհրդարանում հայտնվեն անգամ նոր ձեւավորված կուսակցությունները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am