Առաջնային շուկայից ձեռքբերված բնակարնների համար կգործեն անտոկոս վարկեր. վարչապետ

«Երիտասարդ ընտանիքները մարզերում հիփոթեքով բնակարաններ ձեռք կբերեն առավելագույնը 5,5 տոկոսով, իսկ Երեւանում՝ 7,5 տոկոսով:  Սա կառավարության կարեւոր որոշումներից է, քանի որ տոկոսների զգալի նվազում է տեղի ունեցել: Կենտրոնական բանկի նախագահը ինձ  հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է, որ որոշ բանկեր ավելի ցածր տոկոսներով կտան վարկերը:Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար նոր որոշումներ են ընդունվել: Նախկինում, եթե երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային տարիքը համարվում էր 65-ը, ապա այն ավելացվել է 5 տարով եւ դարձել է 70»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե նախկինում պահանջվում էր 30 տոկոս կանխավճար, ապա հիմա հնարավորություն կա 10 տոկոս վճարելու, եթե գրավ է դրվում ինչ-որ բնակարան:  Կարեւոր առանձնահատկություն է, որ հնարավոր կլինի գնել երկրորդային շուկայից 25 մլն դրամ արժեցող բնակարան, կամ նորակառույցներից՝ 30 մլն դրամի սահմաններում: Նորակառույցների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, որն աննախադեպ է ժամկետի առումով, իսկ երկրորդային շուկայից ձեռքբերվածների համար կգործի 25 տարի վճարման ժամկետը»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նորակառույց բնակարաններ ձեռքբերած քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկը: «Սա նշանակում է, որ առաջնային շուկայից ձեռքբերված բնակարանների համար կգործեն անտոկոս վարկեր: Այսինքն՝ 30 տարով անտոկոս վարկ: Սա շատ լավ հնարավորություն է եւ այն մարդիկ, ովքեր միջինից բարձր աշխատավարձ ունեն, սրանից կօգտվեն: Ես հասկանում եմ, որ ոմանք աշխատանք չունեն, բայց ես ասել եմ, որ աշխատանքը խրախուսվելու է: Մարդիկ բնակարանների խնդիրներ ունեն եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ լինեն մատչելի վարկեր, որպեսզի նրանք բնակարաններ գնեն: Խոսքը չի վերաբերվում այն խավերին, որոնց պետությունը պարտավոր է բնակարաններով ապահովել»:

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am