«Ռուսթավի 2»-ը տեղեկացնում է ,որ Թբիլիսիի 25-ամյա բնակիչ Վիտալի Սապարովը մահացել է փողոցային արյունոտ կռվի հետեւանքով՝ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում: Սապարովը վիրավորվել է Դյումայի փողոցում տեղի ունեցած կռվում։ Երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վերքերով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Կռվին մասնակցել է մի քանի մարդ։ Վեճը սկսվել է բարերից մեկում եւ շարունակվել փողոցում։ Մոտակա տների բնակիչներն ասում են, որ մոտավորապես առավոտյան 4-ին լսել են տղամարդկանց հայհոյանքներ։ Վիրավորվել է եւս մի հոգի՝ Սապարովի ընկերը։ Նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Վիտալի Սապարովն աշխատում էր «Ներառվածության եւ զարգացման կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունում, որը զբաղվում է մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի լավացմամբ՝ կենտրոնանալով Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության վրա։ «Ռուսթավի 2»-ը պնդում է, որ Սապարովի վրա հարձակման տարբերակներից մեկը հակասեմիտիզմն է։
Սապարովին դանակի հարվածներ հասցրած մարդուն ֆիքսել են տեսախցիկները, սակայն ոստիկանությունն առայժմ ոչ ոքի չի ձերբակալել։ ՆԳՆ-ն շարունակում է հետաքննությունը՝ «դիտավորյալ սպանություն» հոդվածով։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից