«Ինչպե՞ս անել, որ այլակարծիք կուսակցություններն աշխատեն». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լա՞վ է, որ ներկա պահին ՀՀ ԱԺ ընտրություններ ունենալու դեպքում Նիկոլ Փաշիանյանը կհավաքի քվեների, մեծ հավանականությամբ, 70 տոկոսը: Եթե ոչ ավելին: Վատ է: Բայց նա այդ քվեները կհավաքի ազատ, արդար ընտրություններով: Այդպիսին կլինի ընտրողների կամքը: Սա լավ է: Լա՞վ է, որ ընտրողների կամքն այսպիսին կլինի: Կուզենայի գրել՝ ոչ, լավ չէ, բայց չեմ կարող այդպես գրել: Չեմ կարող այդպես գրել, որովհետև, ցավոք, ընտրողները հավատ չունեն ընտրություններին հայտ ներկայացնող միավորների նկատմամբ: Իսկ նրանց հավատ չունենալը արդեն փորձի հետևանք է, ոչ թե տեսությունների: Ընտրողներն իրենք են որոշում ում ընտրել, և ես չեմ կարող գրել, որ ընտրողների կամքը վատ կամք է: Դա ընտրողների կամքն է: Լավ է արդեն այն, որ ընտրողը կամք է ունենալու առանց արտաքին ճնշումների: Մենք այս վիճակին հասել ենք նախորդ բոլոր կեղծված, ճնշված, կաշառված, լցոնված ընտրությունների հետևանքով: Թե նախագահական, թե Ազգային Ժողովի: Երկու դեպքում էլ ամեն ինչ արվել է միանձնյա կառավարման համար, ամեն ինչ արվել է, որ ընտրողը կողմնորոշվի անձի, ոչ թե ծրագրի, գաղափարի կողմը: Կողմնորոշվի փողով, կաշառքի այլ նյութով, ծանոթով, վարչական լծակով, վախով: Չեն աշխատել ընտրողի կամքը շահելու համար: Հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք: Այս պահին սա մնացած բոլորի կուսակցական շահերի համար վատ է: Բայց ո՞ր կուսակցությունն է, որի շահը ընտրողների 20, 30, 40 տոկոսի շահին կամ այդ շահի մասին պատկերացումներին կհամապատասխանի: Դրա որոշողը ըւնտրողն ինքն է, իհարկե, և արդեն դրա համար Փառք Աստծո: Ինչպե՞ս համոզել ընտրողին, որ երկրի համար բազմակարծիք խորհրդարանը կարևոր է: Այդ գործը ոչ մի դեպքում չպետք է Նիկոլին թողնել: Նիկոլին թողնել՝ նշանակում է, որ նա նախապես պիտի որոշի ապագա խորհրդարանի կազմը, ընտրի իրեն հարմար կուսակցություններին, որոշի նրանց տոկոսները ևլն, միով բանիվ՝ վերարտադրի անցյալի ընտրությունները: Հուսով եմ Նիկոլը սա չի անի, հենց միայն այս քայլով նա կկորցնի ողջ հեղափոխությունը: Ուրեմն մնում է իրական պայքարը հավակնող կուսակցությունների միջև: Նրանց մի մասն ուզում է, կամ ասում է, թե ուզում է «Նիկոլի կողքին կանգնել», մյուս մասը Նիկոլին լիովին թշնամի է ընկալում: «Կողքին կանգնել» ուզողներին թողնենք, բայց «թշնամիներն» ինչո՞ւ հենց հիմա չեն աշխատում իրենց կառուցողալան ծրագրերով ընտրողներին շահել: Որովհետև չեն հավատում, որ կշահեն: Եթե չեն հավատում՝ ուրեմն չեն հավատում նախ և առաջ իրենք իրենց, իրենց ծրագրերին, իրենց էներգիային և, գլխավորը՝ իրենց կարողություններին: Եթե իրենք չեն հավատում, ինչպե՞ս հավատա ընտրողը: Եթե նույնիսկ նրանք բոլորը միաբերան գոռան, թե տեսեք ինչքան վատն է Նիկոլը, և ինչքան լավն ենք մենք, ընտրողը նրանց չի հավատալու, ընտրողը հավատալու է իր նախորդ փորձին: Չեն հավատում նաև, որովհետև ընտրողի հետ խոսել չգիտեն, միայն հին ՛՛մեթոդնեին՛՛ են տիրապետում՝ կազմակերպել վարչա-հրամայական ընտրություններ, գնալ ընտրողների հետ ցուցադրական հանդիպման, վատ թաքցրած տհաճությամբ դատարկ ճառեր ասել և վերջում թվեր նկարել: Թատրոն, մի խոսքով: Բայց հիմա արդեն թատրոնին չեն վստահում, նախ՝ չեն կարողանա թվեր նկարել, և հետո՝ ընտրողն արդեն այդ փուլից դուրս է եկել: Վերակառուցվել էլ չեն կարողանում, որովհետև վերակառուցվելը նախ և առաջ իրատեսական ծրագիր է, որին պիտի նախ իրենք հավատան, որպեսզի հավատա նաև ընտրողը, վերակառուցվելը աշխատանք է, տևական, հետևողական աշխատանք, որին սովոր չեն: Այստեղ անիմաստ և ավելորդ է խոսել «պոպուլիզմի» մասին: «Պոպուլիստ" են եղել և «պոպուլիստական» բառամթերքով են աշխատել նախորդ բոլոր կուսակցությունները, և ընտրողը դրանց չի հավատացել: Չի հավատացել խոստումներին, «ապահով Հայաստանին», նույնիսկ իր փողոցի ասֆալտի խոստումին չի հավատացել: Եվ հետո էլ խոստումների կատարում չի պահանջել, որովհետև ոչ դրանց հավատացել է, ոչ էլ դրանց համար՝ ընտրել: Արդյունքում մեզ իսկապես կարող է սպառնալ միաբևեռ Ազգային ժողով: Եվ որքան էլ պարադոքսալ չհնչի՝ դրա մեղավորը Նիկոլը չի լինի: Բայց երկիրը կկորցնի: Ինչպե՞ս անենք, որ այլակարծիք կուսակցություններն աշխատեն»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ռաֆո «ջան», կիսահղի չեն լինում, ապեր Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կա Իրանը ԱՄՆ-ին հինգ պայման է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am