Անհրաժեշտ ենք համարում ռուսական զորքերի անհապաղ դուրս բերումը. Չուգասզյան

Էվոլյուցիան ակնհայտ է՝ մենք գնալով ավելի ու ավելի անկախ ենք դառնում: ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը Հայաստանի որպես միջազգային իրավունքի ավանդական եւ ոչ ավանդական դերակատարների միջեւ կամրջող դերի ստանձնման ապահովումն է դառնում: Մյուս նպատակը, ըստ նրա, արտաքին քաղաքական ասպարեզում ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, այդ թվում հայ ժողովրդի պահանջատիրության բավարարման ապահովումն է,-  սեպտեմբերի 29-ին, «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իր ելույթում նշեց Գարեգին Չուգասզյանը: Նա թվարկեց արտաքին քաղաքական հիմնական խնդիրները. Արցախը դե յուրե Հայաստանին միացնելու միջոցով արցախյան հակամարտության հայանպաստ լուծման միջազգային ճանաչման, ինչպես նաեւ այդպիսի լուծմամբ, տարածաշրջանում լարվածության կանխման ապահովում, Արտաքին հարաբերությունների նոր կարգի մշակման գործում նախաձեռնողի, քարշակի դերի ստանձնման ապահովում, Ազգային ցանցային գերակայությունների որոշում, դրա հիման վրա ազգային ցանցային միավորների արդիականացում, Անդրազգային ցանցային միավորների վերագնահատում, դրանց հետ հարաբերվելու հարացույցների մշակում եւ իրագործում, Համազգային ծրագրերի մշակման եւ իրագործման ապահովում: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Չուգասզյանը նշեց, որ այդ հարաբերությունները դարձել են Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նոր գաղթութային կախյալություն: Մյուս կողմից, ըստ նրա, Ռուսաստանի ներկայիս իշխանությունը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը, որպես լուծում ընտրելով Հայաստանին իսպառ ընկճելու միջոցը: «Այդ նպատակով ռուսաստանը կազմակերպում է հայերի արտագաղթ դեպի իր տարածք, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն: Այս պայմաններում Հայաստանը համարում է, որ Ռուսաստանը կարող է իր համար լինել լուրջ գործընկեր, եթե երկկողմ համաձայնությամբ գույքագրման ենթարկվեն, վերանայվեն երկկողմ հարաբերությունները՝ բերելով նորմալ ձեւաչափի: Դա պահանջում է վերանայել Հայաստանում Ռուսաստանի ուժային ներկայությունը: Հայաստանի համար անընդունելի է իր սահմանների պահպանության իրականացումը օտար պետության սահմանապահ ուժերի կողմից: Ուստի ՀՀ-ն անհրաժեշտ է համարում դրանց անհապաղ դուրս բերումը եւ սահմանի պահպանությունը հայկական կողմին հանձնումը»,-հայտարարեց Չուգասզյանը՝ հավելելով. «Հայաստանը համարում է, որ իր տարածքում ռուսական ռազմակայանի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում վերանայման ենթակա են դրանց գտնվելու ժամկետներն ու վայրը:  Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է պատրաստ լինի շրջադարձային զարգացումների եւ այլընտրանքային լուծումների»:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am