Վարչապետն իրենց լեգիտիմ համարող համայնքապետերին խորհուրդ է տալիս հրաժարական տալ ու վերընտրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս հրաժարական տալ ու վերընտրվել իրենց լեգիտիմ համարող այն համայնքապետերին, ովքեր արժանացել են ժողովրդի դժգոհությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արարատի մարզպետի ու Ուրցաձորի համայնքապետի խնդրին, նշեց վարչապետը: «Այն համայնքի ղեկավարները, որոնց դեմ բողոքի գործողություններ են կատարվում, և որոնք կարծում են, որ իրենք համայնքի ղեկավար լինելու լեգիտիմ իրավունք ունեն, կարող են հենց իրենք հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել: Մանավանդ, որ բոլորս համոզվել ենք, որ կառավարութունը երաշխավորելու է, որ ընտրությունները 100%-ով արտահայտելու ենք ժողովրդի կամարտահայտությունը: Այնպես որ, եթե որևէ գյուղապետ կարծում է, որ ունի ժողովրդի վստահությունը, նույնիսկ բողոքի գործողությունների ժամանակ ոչինչ իրեն չի խանգարում հրաժարական տալ, արտահերթ ընտրություններին առաջադրվել, ստանալ ժողովրդի վստահության քվեն, որ այդ թեմաները փակվեն»,- ընդգծեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ուրցաձորի համայնքապետի արված հայտարարությանը, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն նրան հորդորել է հրաժարական ներկայացնել: «Կարծում եմ, եթե այդպիսի հայտարարություն է եղել հրապարակային, մեր իրավապահ մարմինները լսել են, եթե կա այդտեղ որևէ բան հետաքննելու, կարող են հետաքննել: Մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք, երբ փակուղային իրավիճակ է եղել, կառավարությունը խորհրդակցության է հրավիրել համայնքի ղեկավարին ու փորձել նրա պատկերացումները լսել, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից»,- ասաց նա: ՀՀ վարչապետը նշեց, որ, եթե քաղաքացիները դժգոհ են որևէ պաշտոնյայից, ապա պաշտոնյաները պետք է անեն հետևություն, և աշխատեն իրենց վրա, որպեսզի համապատասխանեն այն սպասումներին, որ ունեն ՀՀ քաղաքացիները:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am