Իլհամ Ալիեւը կրթված մարդու տպավորություն թողեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ կարճատեւ զրույցից ստացած տպավորությունների մասին:
«Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»,- հայտնեց Փաշինյանը՝ նշելով նաև, որ վստահ չէ, թե Ադրբեջանի ղեկավարությունը կհետեւի այդ պայմանավորվածությանը:
«Վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարեւոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ՝ կարեւոր է այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել, եւ մենք նաեւ վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ՝ մշտական կապ հաստատել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից