Արտակարգ դեպք Երևանում

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի խումբը՝ բաժն պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 23-ամյա Գագիկ Թորոսյանը, Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 24-ամյա Վահան Ղուկասյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Վ. Ղուկասյանը ստացել է «Որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ճարպոնի ազատ եզրի արտանկումով, ներքին արյունահոսություն», իսկ Գ. Թորոսյանը՝ «Կրծքավանդակի, գոտկային շրջանի կտրած-ծակած վիրավորումով՝ ձախից», ախտորոշմամբ: Նույն օրը Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված դանակահարությունը ունի նախապատմություն և այս տարվա մայիսի 13-ին նույն բժշկական կենտրոնից, այս անգամ ահազանգ է ստացվել ոստիկանութան Նոր Նորքի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել «պոլիտրավմա որովայնի առաջնային պատի կտրած վերք», ախտորոշմամբ Խանամիկ Ղազարյանը, իսկ Սերգել Միկոյանը՝ «պոլիտրավմա որովայնի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ» ախտորոշմամբ: Նշված անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով մայիսի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ դարձյալ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի ընթացքում քննիչին է ներկայացվում Դ. Գալստյանը, ով պարզվել է՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խ. Ղազարյանին և Ս. Միկոյանին: Նույն օրը Դ. Գալստյանը ձերբակալվում է և հայտնում է, որ մայիսի 13-ին իր փոքր եղբորից՝ Նարեկ Գալստյանից տեղեկանում է, որ եղբայրը վիճաբանել է Խ. Ղազարյանի և նրա ընկերների հետ: Նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան 35/1 շենքի բնակարանից նկատել է, որ բակ են մտել 2 ավտոմեքենա, որոնց միջից իջել են 10-ից ավելի երիտասարդ տղաներ, ոոնց թվում եղել է նաև Խ. Ղազարյանը: Բոլորի ձեռքին եղել են մահակներ: Նա, տեսնելով նշված անձնանց, հասկացել է, որ նրանք պատրաստվում են ծեծի ենթարկել կրտսեր եղբորը՝ Նարեկին, որից հետո իր մոտ եղած գազային ատրճանակով դուրս է գալիս բակ և ականատես լինում , թե ինչպես են մահակներով եկած երիտասարդները ծեծում եղբորը: Որպես նախազգուշացում, նա կրակոցներ է արձակում, որպեսզի նրանք վախենան և հեռանան: Սակայն Խ. Ղազարյանը ձեռքին եղած մահակով հարվածում է իր գլխին: Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, դանակահարված 2 երիտասարդների փաստով ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ, ում ինքնությունն ու դեպքի մանրամասները այս պահին չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am