ԵՊՀ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կեղծած իրական «ԶՐՊԱՐՏԱԳՐԻ» հետքերով. նկարներ

Վերջին շրջանում Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետի մի շարք դասախոսներ, ներկայանալով ԵՊՀ «ամենասրտացավ» պրոֆեսորներ, փորձում են գործող դեկան՝ դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանի վարկանիշը իջեցնելով առաջխաղացնել իրենց անձնական դիրքը: Մասնավորապես մեծ աղմուկ է բարձրացրել վերջերս հրապարակված դիմումը, կամ ինչպես ֆակուլտետականներն էին նշում «զրպարտագիրը»:

Ստեղծված իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով այցելեցինք ֆակուլտետ և փորձեցինք անձամբ մասնակցել պրոֆդասախոսական կազմի կողմից կազմակերպված ինքնաբուխ հավաքին:
Քննարկմանը ներկա էր դիմումը ստորագրած պրոֆեսորներից միայն մեկը, որը իր ելույթում անձամբ նշեց, որ սխալվել է ՝ ստորագրելով տվյալ փաստաթուղթը.
Մասնավորապես պրոֆեսոր Միաքայելյանը նշում է .
Մանասերյանին ասացի՝տուր կարդամ, ասաց թե ինձ չես վստահում, ես էլ զգալով, որ վիրավորվում է, հավատացի և առանց կարդալու ստորագրեցի:
Մյուս պրոֆեսորը ՝ Թորոս Թորոսյանը, այդ ընթացքում քաղաքում չի եղել և ընդհանրապես տեղյակ չէ դիմումից, սակայն նրա ստորագրությունը ևս հայնվել է դիմումը ստորագրած 4 պրոֆեսորների կազմում: Պրոֆեսոր Հովսեփյանը նույնպես հրաժարվում է և նշում, որ ինքը ևս տեղյակ չէ դիմումից: Ստացվում է, որ պրոֆեսոր Մանասերյանը կեղծել է մյուս 3 պրոֆեսորների ստորագրությունը և այդ նամակով խախտել է ոչ միայն պրոֆեսոր Սարգսյանի այլ նաև ամբողջ ֆակուլտետի աշխատակիցների իրավունքները, հատկապես ֆակուլտետում աշխատող կանանց իրավունքները, քանի որ կետերից մեկում Ֆակուլտետի կանանց և աղջիկներին նա հիշատակել է որպես դեկանի սիրուհիներ:
Այդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Ֆակուլտետի փոխդեկան՝ Գոհար Բարխուդարյանը.
Իր խոսքում նա նշեց.
-Նամակում գրված են վիրավորական խոսքեր ֆակուլտետի կանանց հասցեին, հատկապես Գիտական խորհրդի անդամ կանանց հասցեին: Եվ ո՞վ է Ձեզ տվել իրավունք վիրավորել ֆակուլտետի կանանց և աղջիկներին: Պարոն Մանասերյանն ասում է, որ բոլոր վիրավորողներին պետք է տեղը դնել .հիմա ֆակուլտետի կանայք ուզում են Ձեզ տեղը դնել, ասացեք` ինչպե՞ս տեղը դնել Ձեզ: Կամ այդ կանանց հայրերը ամուսինները, եղբայրերն են ուզում Ձեզ տեղը դնել, ցույց կտա՞ք ինչպես: Չի կարելի հեղինակազրկել ֆակուլտետը: Շարունակելով ելույթը փոխդեկան Բարխուդսրյանն ավելացրեց.
-Պարոն Մանասերյանը նշում էր, որ ֆակուլտետում կաշառակերության բարձր մակարդակ կա, Պարոն Մանասերյան, և դուք պարոն Միքայելյան և էլի շատ մարդիկ դիմել են ինչ-ինչ ուսանողներին աջակցելու համար .Դուք կաշառք վերցրել եք դրա համար: Ես չեմ վերցրել դրա համար կաշառք: Եվ չի կարելի այսպիսի հայտարարություններով վիրավորել ոչ պակաս հեղինակավոր մարդկանց:
Ֆակուլտետային Ժողովի ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան նաև ֆակուլտետում գործող ամբիոնների վարիչները, նաև մի շարք պրոֆեսորներ, կամ ինչպես պրոֆեսոր Միքաելյանն իրեն առանձնացնացրեց այդ շարքից՝ «հասարակ» դասախոսներ:
Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ ՝ Հայկ Մնացականյանն նշեց.որ խնդիրներ իհարկե կան, բայց խնդիրներից պետք չէ փախչել և դրանք պետք է լուծել: Անդրադառնալով այն հարցին, թե ֆակուլտետի դեկանն հայոյանքներով է խոսում աշխատակիցների հետ, Հայկ Մնացականյանն ասաց.
- Երբևիցե չեմ լսել, որ դեկանը հայոյանքով խոսի, եթե որևիցե մեկդ լսել եք միգուցե գաք ասեք: Ինչ եմ ուզում ասել, յուրաքանչյուրն ինքն է թույլ տալիս դիմացինն, ինչպես խոսի իր հետ:
Տգեղ է, երբ անձնականը առաջ տանելու համար օգտագործում են կոլեկտիվի անունը:
Իր ելույթում Կառավարման և Գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն հավելեց.
-Դժվար թե նյութի հեղինակն այստեղ լինելով այդքան համարձակություն ունենար ասել, որ մենք ստրուկ ենք: Այստեղ է կոլեկտիվի մեծ մասը, եթե կան մարդիկ ովքեր դժգոհ են, կարող են բարձրաձայնել: Սխալ է, անձնական ամբիցիաներից ելնելով, կոլեկտիվին որակել որպես վախկոտներ, կարծիք չունեցողներ: ԿԳ Նախարարությունից ժամանած ստուգողների ներկայությամբ, պարոն Մանասերյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ որոշ կետեր ինքը չի գրել և դրանց հետ համաձայն էլ չէ, այս դիրքորոշումը ևս պարզ չէ. նշեց պարոն Խաչատրյանը: Հանդիպման վերջում ներկայացվեց հայտարարություն, որն առնչվում էր tert.am ում պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի մասնակցությամբ տեսանյութին.
Հայտարարությունում ասվում է.
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը երբևէ առաջատարներից մեկն է և նրա արգասաբեր գործունեության ընթացքում չեն կարող չլինել թերություններ և անկատարություններ: Ֆակուլտետի Պրոֆդասախոսական կազմը դեկան պրոֆեսոր Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ իր գործունեությամբ և ամենօրյա աշխատանքով լուծում է առաջացող խնդիրները: Ֆակուլտետում տեղի են ունենում բարեփոխումներ ՝ինչպես կառուցվածքային այնպես էլ բովանդակային առումներով: Օպտիմալացմանը ուղղված կառուցվածքային փոփոխությունները առաջացնում են ոմանց դժգոհությունը, իսկ ոմանք էլ անձնական շահն են առաջ տանում և դիմում զրպարտության: Այս երևույթը դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ֆակուլտետի ճակատագրով մտահոգված բոլոր անձանց լինել սթափ, օբյեկտիվ իրենց գնահատականներում և զերծ մնալ ֆակուլտետի բարի համբավը վարկաբեկելու գործողությունից: Հայտարարությանը կողմ բոլոր աշխատակիցները կնքնեցին այն իրենց ստորագրությամբ, և ի զարմանս մեզ, նրանց թիվը ոչ թե 4 +20 (անանուն) էր, այլ 6 տասնյակից ավելի: Հետևությունները թողնում ենք Ձեզ...
Մամուլի խոսնակ` Լյոլյա Ամպիլ ՝

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am