Իրականում ինչու են հետ կանչում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ պատճառը հստակ է՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Արտաշես Թումանյանը եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Պատճառը հստակ է: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Արտաշես Թումանյանը եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը: Ընդգծենք, որ նման պատճառաբանությամբ հետ է կանչվում ոչ թե հեռավոր մի երկրում, այլ հարևան երկիր Իրանում ծառայող դեսպանը: Երկիր, որի հետ հարաբերությունները իրենց նշանակությամբ ոչնչով չեն զիջում Ռուսաստանի կամ Վրաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերություններին: Ներկա ժամանակահատվածում Իրանում Հայաստանի դեսպանի հետ կանչվելը մի քանի պատճառներով կարող է ոչ միայն աննպատակահարմար համարվել, այլ նույնիսկ բացասական ազդեցություն գործել երկու երկրների հարաբերություններում. 1) Հպանցիկ հայացք նետելով Իրանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջին կարելի է հաստատել որ Արտաշես Թումանյանի ծառայության շրջանում բոլոր բնագավառներում դեսպանատան անձնակազմն աշխատել է բարձր ակտիվությամբ, ինչը բացառում է դեսպանին զուտ ծառայողական պատճառոներով հետ կանչելու հնարավորությունը: 2) Հակառակ բոլոր հավակնություններին, փաստերից ելնելով Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդած շրջանում Իրան-Հայաստան հարաբերություններում լճացում է նկատվում: Ծառայության շրջանում իրանական պետական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ու ծանոթություններ հաստատած դեսպանին նոր ու անփորձ դեսպանով փոխարինելը ոչ միայն չի նպաստելու իրավիճակի շտկմանը, այլ որոշակի ժամանակով հետաձգելու է երկու երկրների հարաբերությունների ակտիվացումը: 3) Վերջին շրջանում հատկապես լարվածություն է նկատվում հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։ Ի դեպ նույն հատվածով է անցնում Հայաստանն Իրանին կապող ցամաքային միակ ճանապարհը և նույն հատվածի մերձակայքում է գտնվում Մեղրիի ԱՏԳ-ն: Իրավիճակի առավել սրման դեպքում արտաքին աշխարհի հետ Հայաստանի միակ վստահելի ուղին բաց պահելու համար Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից առավել մեզ օդ ու ջուրի պես անհրաժեշտ է լինելու իրանական կողմի օժանդակության ապահովումը: Չեմ կարծում որևէ մեկը կարող է ժխտել նման պայմաններում Իրանում փորձառու և իրավիճակին տիրապետող դեսպանի ներկայության անհրաժեշտությունը:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am