Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. 32-ամյա տղան մսագործի մեծ դանակով, բազմաթիվ հարվածներով տան ննջասենյակում սպանել է 61-ամյա հորը

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և քաղաքացին հայտնել է, որ հայրը՝ 61-ամյա Վարուժան Մկրտչյանը երեկվանից գտնվում է մյուս տղայի՝ 32-ամյա Տարոն Մկրտչյանի տանը, սակայն ոչ մի տեղեկություն չունեն նրանցից, հեռախոսազանգերին հայրն ու եղբայրը չեն պատասխանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզում են, որ հայր և որդի Վ. և Տ. Մկրտչյանները վարձակալական հիմունքներով բնակվում են Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26 շենքի 50-րդ բնակարանում: Երևան քաղաքի ոստիկանները մեկնելով նշված հասցե, ննջասենյակում հայտնաբերում են գլխի, կրծքավանդակի, ուսերի մասում կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով Վ. Մկրտչյանի դին: Մինչ դեպքի վայրում կաշխատեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով Վ. Մկրտչյանին սպանելու կասկածանքով հայտնաբերում են Տ. Մկրտչյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանություն, այնուհետև տեղափոխվում է քննչական բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվում: Փաստի առթիվ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են նաև հանցագոծության գործիք հանդիսացող մսագործի մեծ դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am