Իլհամ Ալիևը քայլելով հասել է Նիկոլ Փաշինյանին ու սկսել զրուցել նրա հետ. Կոմերսանտ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է  սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում լուսանկարվելու արարողությանը գնալու ճանապարհին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած կարճ խոսակցությանը՝ համարելով այն ամենակարևոր իրադարձությունը գագաթաժողովի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  պարբերականի հատուկ  թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը ներկայացրել է հանդիպման մանրամասները: «ԱՊՀ երկրների ղեկավարները գնում էին լուսանկարվելու: Առջևում Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահներն էին. նրանց հետևել է Հայաստանի վարչապետը: Այդ ընթացքում Իլհամ Ալիևը քայլելով հասել է Նիկոլ Փաշինյանին ու սկսել զրուցել նրա հետ, ոչ այն պատճառով, որ պարզապես կողք կողքի լուռ քայլելն անհարմար էր, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք , իսկ Փաշինյանը՝ լսելու բան ուներ», գրել է թղթակիցը: Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևն այնքան են տարվել խոսելով, որ արարողության ժամանակ այբբենական կարգով կողք կողքի կանգնելուց հետո էլ շարունակել են զրուցել: «Այդ մի քանի րոպեի ընթացքում կարելի էր ավելի շատ բանի մասին պայմանավորվել, քան 1.5 ժամ տևած երկկողմ պաշտոնական հանդիպման ժամանակ, որն, ի դեպ, այժմ, միգուցե, սարերի հետևում չէ»,-գրել է հոդվածի հեղինակը: Այնուհետև պարբերականի թղթակիցն անդրադարձել է գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որի նախաձեռնողը եղել է Փաշինյանը: Անդրեյ Կոլեսնիկովը գրում է, որ հինգ-վեց րոպե տևած առանձնազրույցի ընթացքում Պուտինն ավելի տարված էր երևում խոսակցությամբ, քան զրուցակիցը: «Տեսնենք ինչ կլինի հետո», մեկնաբանել է նա:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am