Արցախը ողջունում է, բայց բայց Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությանը որոշ վերապահումով է մոտենում

Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասա ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Եթե քաղաքական գնահատական տանք, հետաքրքիր և ողջունելի զարգացում է: Այն երեք կետերը, որի շուրջ պայմանավորվել են, շատ կարևոր է: Սակայն այստեղ կա վերապահում, որ Ալիևին և առհասարակ ադրբեջանական ղեկավարությանը ամբողջապես վստահելը ճիշտ չէ, որովհետև ամենանենգ ձևով, ամենաանհարմար պահին նա կարող է ցանկացած պայմանավորվածություն խախտել, ինչը ցույց է տվել պրակտիկան: Այնուամենայնիվ, հուսանք, որ այս անգամ դրական ինչ-որ ազդեցություն կթողնի այս պայմանավորվածությունը»,- նշեց Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ կարճ ժամանակում որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ: «Պետք է սպասել: Այս պայմանավորվածությունը մենք պետք է դիտարկենք ոչ թե երկու ժամվա կամ մեկ-երկու օրվա կտրվածքով, այլ երկարատև»,- ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով` պայմանավորվածության վերաբերյալ Ալիևի համաձայնությունը կարող է կախված լինել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ տարբեր ատյանների ճնշումներից: «Հետաքրքիր է, որ դրանից առաջ համանախագահները շատ կոշտ հայտարարություն կատարեցին: Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, որովհետև հենց այդ կողմն է խախտում զինադադարի ռեժիմը, և հետաքրքիր զուգադիպություն է, որ ՌԴ նախագահն է ֆորմալ տեսանկյունից ծանոթացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, չի բացառվում, որ Ալիևը շատ առանձնահատուկ դրության մեջ է ընկել, որ կա բավականին մեծ ճնշում իր վրա, և պատեհ առիթ է գտել` և ծանոթանալ ՀՀ նոր ղեկավարին, և իրեն ցույց տալ, որպես կառուցողական կողմ»,- նշեց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակն, այնուամենայնիվ, նշեց, որ իրավիճկան սահմանին այս ընթացքում կայուն է:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am