Փոքրիկի դին փորձել են թաքցնել փոսի մեջ. Ծնողի կողմից մանկահասակ երեխայի սպանության մանրամասները

Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է հայրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել մանկահասակ երեխայի մահվան մասին, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է փոքրիկի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21-ի սահմաններում, հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017թ., որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է: Բացի այդ, ըստ տուժողի մոր հայտարարության, նույն օրը ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև կնոջ նկատմամբ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 118-րդ հոդվածի 1-ին մասերով, նախաքննության կատարումը հանձնարարվել է Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին։ Քննության շրջանակներում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել տարբեր անձինք։ Մանկահասակ երեխայի մոր մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար, բայց երեխայի մայրը, վերցնելով նրան, դիմել է փախուստի և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը։ Մանկահասակ երեխայի հայրը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am