Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին

Քաղաքական մանիպուլյացիայի տեխնոլոգիաները մարդկության պատմության պես հին են: Փոխվում են ժամանակները, փոխվում են մանիպուլյացիայի ձևերը, սակայն չեն փոխվում բովանդակությունը և նպատակը: Քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, բայց այնպես ստիպել, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»): Քաղաքական մանիպուլյացիայի գործիքները բազմազան են՝ անմիջական խոսքից մինչև լրատվական միջոցների կիրառում: Քաղաքական տեսաբանների համընդհանուր կարծիքով՝ ամենահեշտ մանիպուլացվող օբյեկտն ամբոխն է, քանզի այն «ես» չունի և առաջնորդվում է «մենք»-ով: Այն անորոշ դեմք ունի, անպատասխանատու է և ենթակա է անխնա օգտագործման: Առանձին անհատի շատ ավելի դժվար է օգտագործելը կամ մանիպուլացնելը, քանզի անձ-անձ երկխոսության ժամանակ երկուսի մոտ էլ գիտակցությունն է աշխատում և համոզելու համար ռացիոնալ փաստարկների կարիք ավելի շատ կա մանիպուլյացիա անողի մոտ: Այլ է պատկերը ամբոխի պարագայում, քանի որ գիտակցությունն իր տեղը զիջում է ենթագիտակցությանը:Ամբոխը առաջնորդվում է ոչ թե բանականությամբ, այլ հույզերով: Ամբոխն ինքն է պահանջում մանիպուլյատոր, քանզի առանց առաջնորդի չի պատկերացնում իր անելիքը: Ամբոխի մեջ ակադեմիկոսն ու չոբանը հավասարվում են և գրեթե հավասարապես ընկնում մանիպուլյացիայի ազդեցության տակ: Մանիպուլյատորը գիտի, որ ամբոխը սիրտը գերադասում է ուղեղից: Ամբոխի աչքերն ու ականջները այլ բաներ են տեսնում և լսում: Ամբոխին պետք են պարզունակ կարգախոսներ, մեկ քայլանոց կոմբինացիաներ, աշխարհի սև-սպիտակային բաժանումներ, գործողության հրահանգ և ատելության թիրախ: Առանց ատելության թիրախի քաղաքական մանիպուլյատորը չի կարող հասնել իր նպատակին, քանզի ատելությունն ամբոխի շարժիչ ուժն է: Եթե չկա այդ թիրախը կամ այն աստիճանի վտանգ չի ներկայացնում, ապա միևնույն է պետք է թիրախը հորինել կամ թիրախի վտանգավորության աստիճանը ուռճացնել: Ամբոխը արյուն է պահանջում և նրան անընդհատ թռչող գլուխներ են պետք: Ամբոխի սերը էպիզոդիկ է ու վտանգավոր: Որքան շատ է սիրում ամբոխը մանիպուլյատորին, այնքան դաժան ձևով է տապալելու նրան ու նոր կուռք փնտրի: Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին: Ամբոխն ունի բացառապես ավերիչ բնույթ: Ստեղծարար բաղադրիչը բացակայում է նրա մոտ: Ամբոխը կառուցողական է դառնում, երբ ատոմիզացվում է և կրկին հավաքվում որպես հասարակություն: Քաղաքական մանիպուլյացիաները առավել կիրառելի են դառնում լարված իրավիճակներում քաղաքական կատակլիզմների փուլում: Մանիպուլացվող օբյեկտին ներշնչում են, որ եթե ինքը «այսպես» չանի, ապա «այնպիսի» վատ արդյունք կլինի, ուստի պետք է «այսպես» անել: Մանիպուլյացիայի ժամանակ խզում է առաջանում պատճառահետևանքային կապի միջև: Ներկայացվող բացատրությունները ճշմարտանման են, բայց ոչ ավելին: Մանիպուլյացիան հնարավորություն է տալիս «1+1»-ի արդյունք ներկայացնել 3-ը, 5-ը կամ զրոն. նայած, թե ինչ է պետք մանիպուլյատորին: Մանիպուլացվող օբյեկտը շատ է սիրում լսել հրահանգներ իրեն որպես զոհ կամ հերոս ներկայացնող մանիպուլյատորից («Ինքը մի բան գիտի ...»): Երգերը, բանաստեղծությունները, լուսաձայնային էֆեկտները գալիս են լրացնելու «հեքիաթային» պատմությանը և «կինոյի մեջի տղա» սարքելու մանիպուլյատորին: Որքան շատ է հանրությունը ենթարկվում քաղաքական մանիպուլյացիային, այնքան զարգացման ցածր մակարդակի վրա է գտնվում: Քաղաքական մանիպուլյացիաներից խուսափելու փորձված ճանապարհը քաղաքական ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության կայացումն է: Նման դեպքերում էլ են լինում մանիպուլյացիաներ, բայց դրանց ազդեցությունը զգալիորեն նվազում է: Մարդկանց հիմարի տեղ դնելն ու օգտագործելը տվյալ դեպքում համեմատաբար դժվարանում է: Ամեն դեպքում հանրության ամբոխացման փոխարեն նախընտրելին հանրության քաղաքացիականացումն է: Դա փորձված բան է և հեծանիվ պետք չէ հորինել: Անդրանիկ Թևանյան

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am