Կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել, ծեծել է մանկահասակ որդուն. մանրամասներ մանկահասակ երեխայի սպանության դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել մանկահասակ երեխայի մահվան մասին, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է փոքրիկի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21-ի սահմաններում, հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017թ., որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է: Բացի այդ, ըստ տուժողի մոր հայտարարության, նույն օրը ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև կնոջ նկատմամբ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 118-րդ հոդվածի 1-ին մասերով, նախաքննության կատարումը հանձնարարվել է Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին։ Քննության շրջանակներում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել տարբեր անձինք։ Մանկահասակ երեխայի մոր մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար, բայց երեխայի մայրը, վերցնելով նրան, դիմել է փախուստի և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը։ Մանկահասակ երեխայի հայրը ձերբակալվել է։ Լուսանկարները դեպքի վայրից Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար Իրանի խորհրդարանը վաղը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Երևանում դպրոցներից մեկում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն 15 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներում Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 48-րդը Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրավոր Թեհրանը սկսել է թելադրել և՛ բանակցությունների օրակարգը, և՛ ուրան ունենալու իր իրավունքը. Գարիկ Քեռյան Երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել. Տեր Հեթում քահանա Թարվերդյան Մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանի մեղսունակության հարցը կրկին օրակարգում է Ջալալ Հարությունյանի հարազատ եղբորը` Արտյոմ Հարությունյանին դատելու փոխարեն փաստորեն պաշտոն են տվել․ Կարեն Համբարձումյան Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները Որտե՞ղ է եղանակը «խելագարվում»․ կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող երկրներ. Ազիզյան Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Սեկտիստները մտել են հայկական աստծո տները․ Փաշինյանի ներկայությունից վրդովված քաղաքացի Տղերք, կարո՞ղ է արթնանանք․ Բաքվից մեկ այլ լուր ստացվեց Փաշինյանն այսօր իր շրջիկ աջակիցների հետ Կոմիտասի եկեղեցում է պատարագի մասնակցում Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ «Artashatjan» էջում բնակարանի հայտարարությունը 34-ամյա տղամարդու համար ավարտվել է շուրջ 15 հազար դոլարի վնասով. Մանրամասներ Հորեղբոր հայհոյանքից հետո կոտրել էր նրա մատները, գլուխը, ապա հրկիզել Եթե դա այդպես լիներ, ապա դրանցից ոչ մեկը չէր կարողանա թռչել Սլովակիայից մինչև Ուկրաինա. Սլովակիայի նախագահ Միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, ոչ թե արժեքները. Արա Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am