ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. Opel-ը վարել է Վահան գյուղի գյուղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Կոտայքի մարզում խոշոր ու ողբերգական՝ մահվան ելքով ավտովթարը։ Տեսանյութում ակնհայտ երևում է, որ Volkswagen-ն ու Opel-ը դեպի Երևան ընթանալիս՝ ինչպես է մեկ այլ՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ ստեղծում նշված ավտոմեքենաների համար, որից հետո, հավանաբար, Volkswagen-ի վարորդը, չկարողանալով տիրապետել ավտոմեքենայի կառավարմանը, բախվում է Opel-ին, ինչն էլ դառնում է ավտովթարի պատճառ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen Jetta մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնեել էր, որ բախման հետևանքով Volkswagen-ը բախվել էր ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում զննություն էին կատարել նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի և Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր քննչական բաժնի ավագ քննիչ Վիգեն Մարգարյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր էր ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասլ էին, որ Opel-ը վարել էր Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի գյուղապետը, իսկ մահացածը նրա աներձագի կինն է եղել։ Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ Opel-ը վարել էր Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ՝ նույն գյուղի համայնքի ղեկավար, 46-ամյա Արշակ Մկրտչյանը, իսկ Volkswagen-ը վարել էր Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բնակիչ՝ 50-ամյա Մուրադ Մուրադյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am