Աստված մի արասցե, որ նախորդ երեք նախագահներից որևէ մեկը կրկին հայտնվի քաղաքական դաշտում. Դեմկուսի նախագահ

«Փաստ» թերթը գրում է. Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն օրինական ճանապարհով: Եվ եթե օրենքը թույլ չտա կամ խորհրդարանական ուժերը համաձայնության չգան, ապա պետք չէ առանձնապես շտապել: «Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կա՛մ պետք է սահմանադրական փոփոխություն իրականացնել, կա՛մ, եթե անհրաժեշտ լինի, անգամ հանրաքվե անցկացնել: Ես կարծում եմ, որ բոլորն են շահագրգռված, որ այդ գործընթացը բնականոն ձևով զարգանա, ուստի կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները պետք է ավելի ուշ տեղի ունենան: Դա քաղաքական ուժերին հնարավորություն կտա ներկա իրավիճակը վերլուծել և պատշաճ պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հակառակ դեպքում մենք կունենանք մոտավորապես նույն պատկերը, ինչը ունեցանք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ»,- ասաց Ա. Սարգսյանը: Քաղաքական գործիչն այն համոզման է, որ անցած ընտրությունների ժամանակ մարդիկ ոչ թե ընտրում էին ծրագիրը կամ անհատին, այլ ամեն ինչ արեցին՝ հին ուժից ազատվելու և նոր ուժին հաստատվելու հնարավորություն տալու համար: Դեմկուսի ղեկավարի կարծիքով, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ կրկին գործի էյֆորիայի գործոնը, ապա այն կվտանգի ընդհանուր քաղաքական համակարգը: «Եթե ապագա խորհրդարանում չլինի կառուցողական լուրջ ընդդիմություն, ապա մենք կգնանք բոլորովին այլ ճանապարհով: Եվ որքան բարձր գիտակցություն, զսպվածության բարձր մակարդակ ունենա այդ ուժը, որքան էլ մեծ լինի սեփական անձի նկատմամբ ինքնաքննադատական մոտեցումը, միևնույն է, ոչինչ էլ չի ստացվի: Կարևոր է, որ Հայաստանի քայլերը և քաղաքական համակարգը հասկանալի լինեն նաև արտաքին աշխարհի ներկայացուցիչների համար: Դրանից է կախված, թե որքանով այն կայուն կլինի: Եվ, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե քաղաքական մենաշնորհի պարագայում ինչպիսի արդյունք կարող է արձանագրվել, ուստի նույն ճանապարհով գնալը նույնն է, թե նույն փոսի առջև կանգնելը»,- ասաց Ա. Սարգսյանը: Այդ ամենից խուսափելու միակ ճանապարհը կուսակցության առաջնորդը տեսնում է ուժեղ ընդդիմություն ունենալու մեջ, որն ամենից շատ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պետք: Հակառակ դեպքում որքան էլ մեծ լինի ցանկությունը, մեկ է, նա չի կարողանալու պատշաճ վերահսկել իր բոլոր կուսակիցների գործողությունները: Ա. Սարգսյանը ներքին վտանգներից բացի մատնանշեց նաև արտաքին վտանգները, որոնք արդեն երկար ժամանակ է՝ կախված են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գլխին: Խոսքն Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքների մասին է, որը, կարծես թե, գնալով մեծանում է: «Ադրբեջանը ատամները սրած սպասում է, որ հարմար պահի հարձակվի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Եվ այս պարագայում փորձության մատնել մեր սկզբունքներն ու լուրջ հարաբերությունները մեր դաշնակից երկրի հետ, ես կարծում եմ շատ վտանգավոր է: Այդ մասին մեզ պետք է հուշի նաև ՌԴ նախագահի այցը Բաքու: Ու եթե պետք է մի կողմից ասենք, որ Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ են, բայց փաստացի դա այդպես չլինի, ապա դա, իրոք, կարող է մեզ բավականին վտանգավոր իրավիճակի առջև կանգնեցնել»,- ասաց Ա. Սարգսյանը: Ուժեղ ընդդիմություն ունենալու հանգամանքը կարևորելով՝ հետաքրքիր էր, թե կուսակցության առաջնորդն այդ դերում ո՞ւմ է տեսնում: Արդյո՞ք նկատի ունի, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, ով այս օրերին արդեն իսկ հայտարարել է, որ վերադարձել է ակտիվ քաղաքական դաշտ: «Աստված մի արասցե, որ նախորդ երեք նախագահներից որևէ մեկը կրկին հայտնվի քաղաքական դաշտում: Մենք կարծում ենք, որ այդ երեք անձանց դարաշրջանը պետք է ավարտված համարել: Ես հիմա չեմ ուզում նրանց գործունեությանը գնահատական տալ: Դա կանենք, երբ դրա անհրաժեշտությունը լինի: Երբ ես ասում եմ քաղաքական ուժերի վերադասավորում, ես նկատի չունեմ որևէ նախկին նախագահի վերադարձ: Խոսքը գաղափարական հենքի վրա ձևավորվելիք միավորների մասին է, ինչի փորձը մենք արդեն ունենք: Եվ քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ համոզվեցինք, որ, կարծես թե, ազատվել ենք տարաբնույթ ճնշումներից և այն մթնոլորտից, որը թույլ չէր տալիս կուսակցություններին ազատ մրցակցել, ուստի հիմա կարող ենք ավելի արդյունավետ քայլեր իրականացնել»,ասաց Ա. Սարգսյանը: Դեմկուսի առաջնորդը նշեց, որ այսօր նաև չորրորդ հանրապետություն ձևավորելու խնդիր կա: Եվ իրենք, լինելով սոցիալական արդարություն հաստատելու սկզբունքի կողմնակիցներ, կարծում են, որ հարկավոր է այդ հիմքերն ամուր, գրագետ դնել և կառուցել այն կարևորագույն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են նորմալ երկիր կառուցելու համար: Այդ դեպքում մենք կունենանք գաղափարական մրցակցություն, ոչ թե բոլորը նույն բանը կասեն, բայց արդյունքում ոչինչ էլ չեն անի: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am