Թույլ չենք տալու օրենքի, Սահմանադրության որևէ խախտում, որևէ ճնշում չենք հանդուրժելու. ՀՀԿ -ականներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական դադարից հետո նախորդ օրը Մելիք-Ադամյանում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել։ Սերժ Սարգսյանը լռել է և հնարավորություն է տվել բոլորին արտահայտվել, հայտնել իրենց կարծիքը «խնդրո առնչությամբ»։ Օրակարգային միակ խնդիրը խորհրդարանի շուրջ սպասվող զարգացումները, բանակցությունները, պառլամենտի լուծարումն է եղել։ Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ եթե լինեն ընտրություններ, եթե անգամ մինչեւ տարվա վերջ, պետք է անպայման մասնակցել դրան։ Շարմազանովն ասել է՝ ոչ մի ընտրություն մինչեւ 2022 թվականը։ Ընդհանուր մոտեցումը եղել է հետեւյալը՝ թող գա Նիկոլը, բանակցի, տեսնենք ինչ է ասում, եթե օրենքների եւ տրամաբանության շրջանակներում կլինեն իր առաջարկները, ընդառաջ կգնանք, եթե ոչ՝ մենք ունենք մեր մոտեցումները։ Շեշտել են, որ թույլ չեն տալու օրենքի, Սահմանադրության որեւէ խախտում, որեւէ ճնշում չեն հանդուրժելու։ Իրենք համաձայն են, որ, ինչպես գրված է կառավարության ներկայացրած ծրագրում՝ մեկ տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որին էլ իրենց որոշ անդամներ կողմ են քվեարկել, ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել մայիսին։ Եթե կարիք կա, իշխանությունների հետ հուշագիր կստորագրեն, որ այդ ժամանակ իրենք ոչ միայն անվստահություն չեն հայտնի վարչապետի նկատմամբ, այլեւ նոր թեկնածու չեն առաջադրի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Իսկ եթե պայմանը եղավ՝ մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ ընտրությունները։ «Այդ ժամանակ արդեն մենք կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ո՞ւմ՝ միաբերան հարցրել են ԳՄ անդամները։Սերժ Սարգսյանն ասել է․ «Ի՞նչ է, կարծում եք՝ ես հիմա նրա անունը պետք է տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞»։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, ապա շատ չեն խոսել, ընդամենը ասվել է․ «Եթե իր կողմից լինի դեպի մեզ քայլ, մենք սիրով ընդառաջ կգնանք»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am