Ն. Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե, ժողովո´ւրդ, դուք վատ եք ապրում, որովհետև ԱԺ-ում չունեմ մեծամասնություն. Ա. Աշոտյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ իշխանական քարոզիչները արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը հիմնավորելու համար հիմա էլ փորձում են առաջ բերել տնտեսական փաստարկներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Զարմանալի չէ, որ այդ հակասահմանադրական մտահղացումը առաջ մղելու համար նրանք չեն խորշում բոլոր հնարավոր հնարքներից:

 Առաջին հայացքից ծիծաղաշարժ է նաև այդ փաստարկը: Սակայն երկարաժամկետ քաղաքական պլանավորման տեսակետից վարչապետը փորձում է հեռահար նպատակներ հետապնդող խաղ խաղալ:
Վստահ լինելով, որ հանրային կարծիքի ձևավորման վրա ինքը մեծագույն ազդեցություն ունի, մյուս կողմից էլ հասկանալով, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն լուծվում, այլև սրվում են և ավելանում, Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքերում տպավորություն ստեղծել, թե, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, ես ձեր կյանքը չեմ կարողանում լավացնել, գների աճը զսպել չեմ կարում, տնտեսությունը զարգացնել չեմ կարում, ներդրումներ բերել չեմ կարում, որովհետև ԱԺ-ում չունեմ իմ սեփական մեծամասնությունը: Չեմ բացառում, որ կրկին կլինեն հազարավոր մոլորված մարդիկ, որ Ձեզ կհավատան, սակայն, պարոն վարչապետ, մի տեղ ֆիքսեք, խնդրում եմ, թեպետ ինձանից լավ գիտեք, որ ԱԺ-ն մեղավոր չէ, որ՝ 1. Ձեր կառավարությունը առ այսօր չունի հստակ տնտեսական զարգացման ծրագիր 2. Միջազգային կապիտալը թերահավատ է պոպուլիստիկ և ծայրահեղական առաջնորդների նկատմամբ 3. Ինստիտուտներ ամրացնելու, դատական անկախ մարմիններ ստեղծելու, խոսքի ազատությունը երաշխավորելու փոխարեն Դուք շարունակաբար քայքայում եք պետական կառավարման ապարատը, գործեր հարուցելու ուղղորդումներ անում և խրախուսում ատելության քարոզչությունը 4. ԼԻԴԻԱՆ-ի, Վեոլիայի, Հարավկովկասյան երկաթգծի և այլ դեպքերի պատճառով Դուք ոչ միայն նոր ներդրումներ չեք բերում, այլևս եղածներն եք դրել հարցականի տակ:   5. Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ բիզնեսմենները վստահություն չունեին ձեր հանդեպ: 6.Փարիզում ֆրանսիական բիզնես էլիտայի հետ հանդիպումը ոչ մի կոնկրետ արդյունք չի տվել: 7. Համաշխարհային տնտեսական ֆորումի DOING BUSINESS վարկանիշում առաջ գնալու համար Ձեր կառավարությունն առ այսօր ոչ մի շոշափելի քայլ չի արել: 8.Հայաստան-ԵՄ համաձայնագրով նախատեսված, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումները տեղից չեն շարժվում: 9. Գերմանիայի կանցլերը և Իտալիայի նախագահը տարածաշրջանային այցերի ժամանակ Վրաստանում և Ադրբեջանում բիզնես-ֆորումների են մասնակցում և ներդրողներ տանում, իսկ Հայաստանում՝ ոչ: Դեռ այսքանը: Բարով վերադառնաք Հայաստան»,-գրել է Արմեն Աշոտյանը:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am