«Բա ո՞ւր մնացին ձեր «սիրո եւ հանդուրժողականության» լոզունգները». Իրինա Քոչարյան

«Սիրո եւ հանդուրժողականության» վանկարկումների ներքո` Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակը վերածվեց ատելության հեղափոխության: Այս մասին բարձրաձայնում են շատերը, իսկ մթնոլորտը դրանից չի փոխվում: Սա նոր Հայաստանն է, ու թերեւս վերջը... Ասվածն ամենեւին էլ չափազանցություն չէ, այլ փաստերն են աղաղակում այդ մասին: Ի դեպ, հենց փաստերն են, որ մեր օրերում տեղ չունեն լայն շրջանակների բանականության ու տրամաբանության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին զուգահեռ` այսպես ասած, նոր Հայաստանում արշավ սկսվեց ողջ Քոչարյան ընտանիքի հանդեպ, որից անմասն չմնաց նաեւ նրա եղբոր դուստրը` ԻՐԻՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ, ում հետ էլ «Իրավունքը» զրուցեց ստեղծված իրավիճակի մասին: «ԱՆԻԾՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼ» – Տիկին Քոչարյան, ի՞նչ կասեք այն արշավի մասին, որն այս օրերին իրականացվում է Ձեր եւ առհասարակ` ողջ Քոչարյան ընտանիքի դեմ` սկսած բամբասանքներից մինչեւ սպառնալիքներ: – Իսկապես, սկսվեց դաժան, ցինիկ, աննախադեպ, նպատակաուղղված հալածանք Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ: Ընդ որում` չեն խորշում ոչնչից` այն ոչ միայն դրսեւորվում է տարատեսակ ապատեղեկատվությամբ եւ սուտ բամբասանքներով, ոչ միայն մանիպուլյացիայի են ենթարկում անտեղյակ մարդկանց, այլ անիծում են ու սպառնում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Իսկ ֆանտասմագորիկ բամբասանքները ոչ միայն հորեղբորս մասին են, այլ նաեւ իմ մասին անձնապես, երբեմն նույնիսկ զարմացնում են իրենց երեւակայությամբ: Մեր շուրջն ինչքա՜ն «բանիմաց» մարդիկ կան: Երբեմն նույնիսկ ցանկություն է առաջանում հարցնել` «Ինչպե՞ս է ԻՄ գործերը» եւ «Ի՞նչ նորություն կա ԻՄ մոտ»: Պարզվեց, որ եթե դուք չեք հրապարակայնացնում ձեր անձնական կյանքը, ապա հետաքրքրասեր մարդիկ այնտեղ լցնում են, պարզապես, անհավանական քանակի կրեատիվ: Գիտեք, ես եկել եմ այն եզրակացության, որ բամբասանքները վտանգավոր են հենց դրանք տարածողների առողջության համար, հատկապես հոգեկան առողջության: Ասում են` բամբասանքների ազդեցության ուժը ուղղակիորեն պրոպորցիոնալ է զանգվածների անգրագիտությանը: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ նույնիսկ մեր շարքերում գտնվող ամենակրթվածներն անգամ զարմանալի հեշտությամբ ընկնում են տիրող մթնոլորտի ազդեցության տակ եւ պատրաստ են անանուն ֆեյքերի եւ փորձառու մանիպուլյատորների ճնշման ներքո` կուրորեն շարժվել որտեղ պատահի: Մի ասացվածք կա` «Սատանան ունի՞ իր ռադիոն: Այո, այն բամբասանքն է»` Մի կողմից ցավում եմ այդ մարդկանց համար, որոնք ընկել են մանիպուլյատորների ծուղակի մեջ, որովհետեւ մարդիկ սկսում են անձնապես բամբասանքներ տարածել այն ժամանակ, երբ չգիտեն իրականությունը: Ամեն դեպքում, ուզում եմ, որ մարդիկ վերադարձնեն իրենց առողջ բանականությունը եւ հավատան բացառապես փաստերին: Իհարկե, այս ամենը կենսամակարդակից ունեցած դժգոհությունների, տեղեկատվության բլոկադայի, մանիպուլյատիվ, ծախված ԶԼՄ-ների հետեւանքով է: Մարդը, եթե հոգեպես առողջ է, երբեք ինքնակամ չի ցանկանա ինչ-որ մեկի վատը, անհեթեթ խոսակցություններ չի տարածի եւ չի փորձի ինչ-որ մարդկանց միջեւ կռիվ գցել: Մյուս կողմից, ցավոք, չարախոսությունը, նույնիսկ առանց ապացույցների, միշտ թողնում է իր հետքերը: Սիրելի փաստարկն այդ մանիպուլյատորների եւ նրանց, ովքեր հավատում են դրանց, հետեւյալն է` բոլորը գիտեն այդ մասին: Մինչդեռ խաբվածները չեն դադարում խաբված լինել նրանից, որ մեծամասնությունը կիսում է այս խաբեբայությունը: Եվ այս ամենի դեմ պայքարել անհավանական բարդ է: Մարդիկ ուղղակի չեն ցանկանում լսել ճշմարտությունը: Զրպարտությունն ու բամբասանքն արդեն նրանց քչություն է անում, արդեն ուղիղ սպառնում են` եթե չենք լռելու` կամ բանտ, կամ գերեզման, երրորդ տարբերակ չկա: Բա ո՞ւր մնացին ձեր «սիրո եւ հանդուրժողականության» լոզունգները: «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՄ ՄԵՋ ՀՈՍՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ» – Ի դեպ, սոցցանցերում Ձեզ թիրախավորած ֆեյքերն ու ընդդիմախոսներից շատերն անգամ չգիտեն, որ Դուք ոչ թե Ռ` Քոչարյանի դուստրն եք, այլ նրա հերոս եղբոր դուստրը: Չե՞ք կարծում, որ բարոյական ու արժեհամակարգային անկում է, երբ մեր երկրում հոգեբանական տեռորի են ենթարկվում անգամ հերոսների զավակները: – Առաջին իսկ ժամերից, երբ կալանավորեցին հորեղբորս, ես զբաղեցրի ակտիվ դիրք սոցցանցերում: Ես նույնիսկ շատերին ոգեշնչեցի իմ օրինակով: Իսկ ֆեյքերի բանակը, նույնիսկ առանց հասկանալու ով եմ ես, ուրախ հրաձգությամբ շտապեցին կատարել «ֆաս» հրամանը: Ի՞նչ է կատարվում մարդկանց հետ: Ականջի ծայրով լսել են: Աչքի պոչով տեսել են: Իսկ մնացածն արդեն հորինում են իրենց երեւակայության սահմաններում: Ես Վալերի Քոչարյանի դուստրն եմ` առանձնահատուկ անձնավորության եւ պատերազմի իսկական հերոսի: Եվ ես հպարտ եմ, որ իմ մեջ հոսում է Քոչարյանների արյունը: Եվ եթե այս հալածանքի կազմակերպիչները կարծում են, որ կարող են այս տարբերակով կոտրել մեր ոգին, ապա չարաչար սխալվում են: Ինչ վերաբերում է արժեքային համակարգի եւ բարոյական նորմերի արժեզրկմանը, ձեզ հետ լիովին համաձայն եմ: Անհարգալից վերաբերմունքը նախնիների եւ հերոսների նկատմամբ` վայրենության ու անբարոյականության առաջին նշաններից մեկն են: Ինձ չի զարմացնում այն, ինչ տեղի է ունենում, որովհետեւ հեղափոխական շրջանում բարոյականության անկումը բնական գործընթաց է` բարոյականության եւ աղքատության անկումը հանգեցնում է հեղափոխությունների, իսկ հեղափոխությունները բերում են էլ ավելի բարոյականության անկման եւ էլ ավել մեծ աղքատության, նախեւառաջ` հոգեւոր աղքատության: Զարմացնում է այն, թե ինչքան ցած կարող են մարդիկ իջնել: Իսկ երբ բարոյականն ու անբարոյականը մտնում են պայքարի մեջ, անբարոյականը ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու: Մանիպուլյացվող զանգվածը պետք է հասկանա մի բան` բավարար է որոշել ձեր բարոյականության սահմանը միայն նրանով, թե որքանով եք հավատարիմ ձեր համոզմունքներին: Պետք է նաեւ անընդհատ ինքդ քեզ հարց տաս` իսկ ճի՞շտ են իմ համոզմունքները, ի՞մն են այդ համոզմունքները: Եվ եթե նույնիսկ կասկածի նշույլ կա, ուրեմն` քանի շատ ուշ չէ հեռացի՛ր վտանգից եւ մի՛ դարձիր մանիպուլյատորների զոհը եւ մի՛ գործիր անուղղելի սխալներ: Այդ մոլուցքից շատերը դուրս են եկել, վաղ, թե ուշ, կսթափվեն բոլորը, բայց որքան ուշ դա լինի, այնքան ավելի ցավոտ կլինի առողջացման գործընթացը եւ այնքան ավելի ուժեղ կլինի հիասթափության դառնությունը:

դիտվել է 630 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am