«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալը հայտարարագրել է բնակարան:
Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 10 000 ԱՄՆ դոլար եւ 1 500 000 ՀՀ դրամ: Լենա Նանուշյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 7 074 000 ՀՀ դրամ: Նշենք, որ Լ. Նանուշյանն այս պաշտոնին է նշանակվել հունիսի 4–ին: Նախարարի տեղակալն աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.): 2002– 2006 թթ. դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում: 2003– 2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2012–2013 թթ. զբաղեցրել է առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: 2013 թ. մինչ 2018 թ. հունիսի 4–ը նա եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգողը»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից