Լենա Նազարյանը հաճախ չափն անցնում է. Միքայել Մելքումյան

Լենա Նազարյանը հաճախ չափն անցնում է, այն, ինչ ինքը պետք է չասի եւ ճիշտ չեմ համարում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն խմբակցություն է ներկայացնում՝ որպես ղեկավար, ինքը պետք է զսպի իր արտահայտությունները՝ այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունը, որ Խորհրդարանում 31 մանդատ ունեցող ուժը, եթե Երեւանի ավագանու ընտրություններում ստանում է 7 տոկոս ձայն, ուրեմն պետք է հետեւություն անի եւ մտածի ոչ թե նոր խորհրդարանում տեղերի, այլ հանրության մասին։ «Բացարձակ պատեհ մեկնաբանություն չէ»,–հավելեց Միքայել Մելքումյանը։ Նա նկատեց. «Լենա Նազարյանը այն քաղաքական փորձառությունը չունի, որ ինքն իր վրա վերցնի, որ գնահատական տա։ Այստեղ ոչ թե թվաքանակի մեջ է խնդիրը, այլ որակի մասին է խոսքը»։ Մելքումյանը պարզաբանեց, որ ինքը քաղաքի ավագանու ընտրությունը դասական քաղաքական ընտրություն չի համարում։ Նախ՝ մասնակցել է ընտրողների կեսից պակասը՝ 43 տոկոս, բացի այդ, քաղաքապետ ընտրելիս մարդիկ մտածում են ոչ թե քաղաքականություն կերտելու, այլ քաղաքի, վերելակների, աղբահանության, տրանսպորտի մասին։ «Եւ երրորդը՝ պետք է հաշվի առնենք, որ ունենք հետհեղափոխական էյֆորիա, այդ նույն բանը եղել է 91–92 թվականներին։ Պետք չէ, որ մենք նույն ճանապարհով շարժվենք, Հայաստանին պետք է նոր ճանապարհ, այդ նոր ճանապարհին բոլոր ղեկավարները պետք է առաջնահերթություն տան պետական մոտեցմանը եւ մենք կունենանք այնպիսի խորհրդարան ապագայում, որ հիմնական քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված լինեն։ Որովհետեւ եթե ունենանք միակարծիք պառլամենտ, դա լինելու է միահեծան։ Դա բերելու է շատ կարճ ժամանակում իշխանության լճացման, որը լավ չէ»,–ասաց Միքայել Մելքումյանը։ Նա նտահոգություն հայտնեց, որ խորհրդարանի նիստերը մեկ օր, օր ու կես են տեւում. «Որովհետեւ մերժվում են օրինագծերը, հիմա ես հո չեմ նույնացնում, ՀՀԿ–ի ժամանակ էլ էին մերժում, հիմա էլ են մերժում»։ «Խնդիրն այն է, որ կառավարությունը համապարփակ տնտեսական քաղաքականության ծրագիր չունի»,–պարզաբանեց Միքայել Մելքումյանը։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am