Ադրբեջանը Բելառուսից ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին։ Հրապարակվել են նաև լուսանկարներ ու տեսանյութ։ Նյութերում երևում են առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ մատակարարվել է 301 մմ տրամաչափի հրթիռներով տարբերակ, այսինքն՝ A200 տարբերակը։ A200 հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Ըստ արտադրողի՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը հետևյալն են. Հեռահարությունը՝ 50–200 կմ, Մարտագլխիկի զանգվածը՝ 130 կգ, Խոցման ճշգրտությունը՝ 30 մ (շրջանագծով): Հարկ է սակայն նշել, որ նկարներում երևացող մեքենաները առանց հրթիռային կոնտեյներների են, այսինքն՝ արտաքուստ դժվար է ասել՝ իսկապես 301 մմ տրամաչափի A200 հրթիռներով տարբերակն է, ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, թե ավելի հզոր՝ M20 բալիստիկ հրթիռով տարբերակը։ Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին արբանյակային լուսանկարներում Ռազմինֆոն նկատել էր, որ Բելառուսից Ադրբեջան ժամանած բեռնատար ինքնաթիռներից «Պոլոնեզների» նման տեխնիկա է բեռնաթափվում։ Այսպիսով՝ հաստատվում է այն ժամանակվա մեր վարկածը, որ «Պոլոնեզների» մատակարարումը Ադրբեջանին շարունակվում է։ Ավելացնենք, որ նոր ստացած տեխնիկան տեղակայված է այն նույն հրթիռային զորամասում, որտեղ առաջին անգամ՝ այս տարվա հունիսի 11-ին ցուցադրվեցին առաջին «Պոլոնեզները»։ Աղբյուրը՝ razm.info

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել․ «Իրավունք» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը. «Իրավունք» Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» Ում ձեռքերում է առողջապահության նախարարությունը. «Ժողովուրդ» Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am