Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը հեռանում է

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հեռանում է ԿԲ-ից և զբաղվելու է մասնավոր գործունեությամբ: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «17 տարի ծառայել եմ հայոց Կենտրոնական բանկին, որից 12-ը որպես իրավաբանական վարչության ղեկավար: Որոշել եմ շարժվել առաջ: Այսօր վերջին աշխատանքային օրս է բանկում: 17 տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ ու ձախողումներ: Անկախ ամեն ինչից սակայն ամեն օր աշխատանքի եմ եկել մեծ ոգևորությամբ: Սիրով եմ ներկայացել աշխատանքի, քանզի Կենտրոնական բանկն այն կառույցն է, որտեղ մարդն անսահման հնարավորություն ունի արարել ու ստեղծագործել, սովորել ու սովորեցնել, բարեփոխել հինը` միաժամանակ նաև պահպանելով ավանդույթները: Մեծ հպարտությամբ եմ ասում, որ անցնող տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել աշխատել Կենտրոնական բանկի երկու հրաշալի նախագահների հետ. Տիգրան Սարգսյանի ու Արթուր Ջավադյանի, որոնք իսկապես առաջնորդել են կառույցը` միաժամանակ հսկայական գիտելիք, ոգևորություն ու հավատ փոխանցելով ինձ ու գործընկերներիս` անկախ տարիքից կամ զբաղեցրած պաշտոնից: Շնորհակալ եմ պարոնայք: 17 տարիների ընթացքում ձեռք եմ բերել բազում զինակիցներ ու գործընկերներ, առանց որոնց չէի կարող անցնել այս դժվար բայց հաճելի ճանապարհը: Ճանապարհ, որի ամեն մի քայլը հագեցած է եղել հայրենիքը զարգացնելու բարեփոխումներով: Բարեփոխումները չեմ թվարկի այստեղ: Դրանց քանակը չափազանց շատ է այս գրառմամբ պարփակելու համար: Կբավարարվեմ միայն պնդելով, որ այդ բարեփոխումների շնորհիվ Հայաստանն ու հայ ազգը հսկայական քայլերով առաջ են շարժվել: Վստահ եմ ու համոզված, որ Կենտրոնական բանկի հետագա բարեփոխումների ու գործունեության շնորհիվ մենք բոլորս ունենալու ենք ավելի ուժեղ, ավելի զարգացած ու ավելի երջանիկ երկիր ու հանրություն: Գիտեմ, որ շատերդ կհարցնեք թե արդյո՞ք շարունակելու եմ զբաղեցնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնը: Հայտնում եմ, որ մեծ պատրաստակամությամբ ու կամավոր հիմունքներով կշարունակեմ իրականացնել մեր հայրենիքի ու բանակի համար չափազանց կարևոր այդ առաքելությունը այնքան ժամանակ, որ հիմնադրամի խորհուրդն ու Կենտրոնական բանկը նպատակահարմար կհամարեն: Հիմնադրամը դեռ լիքը անելիք ունի: Երկուշաբթի օրվանից գործընկերներիս`Տիգրան Կարապետյանի, Ալեքսանդր Խաչատուրյանի ու Միսակ Բաբաջանյանի հետ կլծվեմ մասնավոր խորհրդատվական մեր ընկերությունը (TK & Partners) զարգացնելու գործին` այս անգամ արդեն ծառայելով մեր հաճախորդներին ու վստահորդներին: Հարազատներիցս շատերն ինձ հարցնում են թե արդյո՞ք հիմա լավագույն պահն է մասնավոր բիզնեսում նետվելու համար: Միանշանակ պնդում եմ, որ այո: Հայաստանում բիզնեսն ու տնտեսությունը չզարգանալու ու չհզորանալու տարբերակ չունեն: Ուրեմն առաջ»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am