Ժամկետը լրացել է, թափել եմ. Շմայսը՝ դիվանագիտական անձնագրից զրկվելու մասին

Երեկ հայտնի դարձավ, որ դիվանագիտական անձնագրերից զրկվել են մի շարք նախկին պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Դրանց ցանկում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Վերջինս այսօր ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Էդ ես դիվանագիտական պասպորտ ե՞րբ եմ ունեցել, որ զրկել են, դեպուտատ վախտ ունեի, մի երկու տարի օգտագործել եմ, ժամկետը լրացել է, դրել, թափել եմ»: Նա նշեց, որ դիվանագիտական անձնագիրը որեւէ արտոնություն չի տալիս, իսկ օդանավակայանում նման անձնագրով մեկնողներին ավելի շատ են ստուգում, քան սովորական անձնագրով գնացողներին: «Մեր կապույտ պասպորտը ավելի լավ է, տարբերությունը էն է, որ դիպլոմատ տեղով ես հելնում, բայց ես միշտ սովորական տեղով եմ գնացել: Մարդ դրանով մարդ չի կոչվում, մարդ իր ապրածով է մարդ կոչվում, ես տենց էլ ապրել եմ: Ոչ մի տեղ էլ կապ չունի, հանցագործություն անես, ինչ կապ ունի՝ դիպլոմատ ես, թե չէ, մենակ օդանավակայանի համար ա:Ոչ էլ պետքս է, վեկալում են, չեն վեկալում, իրենց խնդիրն է: Աստված իրենց հետ»,-ասաց նա: Նախկին պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում դիվանագիտական անձնագրերից զրկելու նոր իշխանությունների քայլին: Առաքել Մովսիսյանը որեւէ վերաբերմունք չունի, սակայն շեշտեց, որ հերոս տղաներից պետք չի վերցնել այդ անձնագրերը: Դիտարկմանը, թե տարիներ ի վեր այդ անձնագրերը ում ասես տվել են՝ պաշտոնյաների, նրանց հարազատների, հանրության մի մասը լավ է վերաբերում նրանցից վերցնելու գործընթացին, սակայն, օրինակ Հենրիխ Մխիթարյանի դեպքում քննադատություններ եղան, Առաքել Մովսիսյանը նշեց. «Պետք է եղել, տվել են, ինչ է եղել որ: Տղա էր, թող մնար էլի, ազգի պարծանք է, լավ ֆուտբոլիստ է, ճանաչված, կարող է մի օր պետք է գալիս, ինչ իմանանք լավ վերաբերենք էլի մեր հերոսերին, էդ է իմ ասածը: Հետաքրքիր չի ինձ վաբշե, մարդ եթե պաշտոնով պիտի մարդ լինի, փաթթած ունեմ սաղին»:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am