Սա իմ առաջին ու վերջին արձագանքն է .Մի տեսակ կարեկցում եմ ժողովրդին, չեմ ցանկանա, որ վերջնականորեն հուսախաբ լինի

ՀՀ ԱԺ «Ծառուկյուն» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սա իմ առաջին ու վերջին արձագանքն է խոսքի ազատության իրավունքս իրականացնելու առթիվ իմ հասցեին հնչող վիրավորանքներին ու հայհոյանքներին...
Գիտեմ, որ ժողովուրդը վրդովված է, ու դա անհիմն չէ. իսկապես շատ է արհամարհվել և անտեսվել... Չկարծեք, թե անձս եմ ուզում փրկել... Եղել եմ և կամ «Բարգավաճ Հայաստանի» անդամ՝ իմ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողքին... Պարզապես ապշած եմ նրանից, որ ժողովրդի մեջ մերթընդմերթ մարում է հիշողությունը... Ոչինչ, կանցնի...
Հրապարակավ ինձ վիրավորողներին հրապարակավ չեմ պատասխանում, քանի որ ես շատ կոպիտ եմ հակադարձում, ինչը հարիր չէ պատգամավորի կարգավիճակին: Բայց որոշ փնթի մանրուքներ և ամոթի ու պատվի հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած՝ աղբանոցի կամ գերեզմանի ճամփեն բռնած որոշ մսազանգված արտանետումներ (ամիսներով չլողացած ջանդակով ու ժելեյած մազերով) թող հանկարծ չկարծեն, թե չեմ հանդնգնում հակադրվել... Մի օր, երբ այլևս կաշկանդված չեմ լինի մանդատ կրելուց բխող պարտականություններով, այդ ժամանակ պահի ազդեցությունից ոգևորված և սին տվայտանքների մեջ թափառող այդ անուղեղ կենդանակերպերին ցույց կտամ, թե մեզնից ով է գյադեն, ով՝ բոմժը և ով՝ տղամարդը...
Եթե շատերին թվում է, թե ոմանց նման ողբում եմ մանդատի կորուստը, սխալվում են... Հաստատ ավելի վատ չեմ ապրի, քան ապրում եմ... Բայց դա չէ էականը...
Մի տեսակ կարեկցում եմ ժողովրդին, չեմ ցանկանա, որ վերջնականորեն հուսախաբ լինի... Թող ես սխալվեմ, թող ժողովուրդը շահի... Բայց դատելով նոր Հայաստանի ապիկար ու աստվածամերժ կադրերից, վախենում եմ, թե չսխալվեմ...
Ինչևէ, չեմ նեղանում ժողովրդից... Ի վերջո ժողովուրդն է ինձ ու իմ նմաններին «գործուղել» Ազգային ժողով... Ես պարտավոր եմ հանդուրժող լինել...
Մինչև վերջին պահը հավատարիմ եմ մնալու պատգամավորի երդմանը և անմնացորդ կատարելու եմ իմ օրինական պարտականությունները...»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am