Մամիկոնյան, Մխիթարյան, Փաշինյան

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ համացանցում ակտիվ քննարկվում էր Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին տեղեկությունը: Թե՛ Մխիթարյանի, թե՛ այլ անձանց դեպքում դիվանագիտական անձնագրերից զրկելու հարցերը կարգավորվում են դիվանագիտության մասին նոր օրենսդրական փոփոխություններով, որոնք պարզապես ուժի մեջ են մտել հուլիսի 31–ից, չնայած ընդունվել էին ավելի վաղ: Սակայն մի կողմ թողնենք խնդրի, այսպես ասած, իրավական և տեխնիկական կողմը: Առավել հետաքրքիր է հետևել կոնկրետ Մխիթարյանի դեպքի առնչությամբ հասարակության արձագանքին, հատկապես ժամանակների փոփոխության կոնտեքստում: Պատկերացնենք, թե հայ հասարակությունը Հայաստանում և Հայաստանից դուրս ինչպիսի ֆեյսբուքյան տեղատարափ կտեղար, եթե վերջինս դիվանագիտական անձնագրից զրկվեր, ինչպես մոդայիկ է այսօր ասել, «Սերժի վախտ»: Հիմա այդ արձագանքը բոլորովին այլ է, շատերը անձնագրից զրկելու որոշումը կապում են երկրի նոր իշխանությունների հետ և աջակցում են այդ որոշմանը: Դեռևս մի քանի ամիս առաջ Մխիթարյանը հերոս էր, ինչպես առաջին նախագահն էր ասում՝ հայ ժողովրդի միակ ուրախությունը: Հիմա հայ ժողովուրդը հասկանալի պատճառներով այլ հերոսի է երկրպագում: Եվ խնդիրն այստեղ ոչ թե հերոսներին իրար հակադրելն է, այլ ընդհանրապես՝ հայ ժողովրդի՝ անդադար հերոսներ ունենալու, միաժամանակ հընթացս հներին հերոսների ցանկից դուրս շպրտելու և նորերին գտնելու փափագը: Կայացած հասարակությունները, պետություն ունեցող հասարակությունները ամուր են իրենց պետական ինստիտուտներով, տնտեսությամբ, անվտանգության համակարգով, բազմաթիվ այլ չափանիշներով, բայց ոչ հերոսներով: Հերոսներ, իհարկե, պետք են և հերոսներ ունեն բոլորը: Բայց հերոսներն ունեն իրենց ժամանակը, և այդ ժամանակը սովորաբար ոչ թե խաղաղ ժամանակն է, այլ տարերքների, պատերազմների, արհավիրքների: Հայ ժողովուրդը, ցավոք, հերոսների կարիք է զգում նույնիսկ խաղաղ ժամանակներում: Միաժամանակ որևէ կերպ իրեն չի սահմանափակում ըստ իրավիճակի անարգել հին հերոսներին ու երկրպագել նորերին: Այս տրամաբանությունը շահարկողները պետք է հասկանան, որ հերոսների հարցում մեր ժողովրդի ճաշակը փոփոխական է և մի օր գուցե իրենք էլ հայտնվեն մոռացված հերոսների ցանկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am