Անընդունելի է, երբ ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանին

Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները` ագրեսիա կիրառելով Արցախի բնակչության նկատմամբ և հրաժարվելով ճանաչել բոլոր ազգերի միջև հավասարության կարևորագույն սկզբունքը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած Չմիավորման շարժման Բարձր մակարդակի հանդիպմանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին: ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդես գալով պատասխան խոսքով՝ Վահրամ Կաժոյանը նշել է. «Հենց Ադրբեջանն է, որ հրաժարվում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և շարունակաբար ռազմական գործողություններ է իրականացնում ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Արցախի հետ շփման գծում: Անընդունելի է, երբ ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով»: ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, որը միջազգային միջնորդության միակ մանդատն ունեցող Մինսկի խմբի համանախագահության կողմից նշվում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքներից մեկը: Այնուհետև, Վահրամն Կաժոյանը հիշեցրել է, որ Չմիավորման շարժման անդամների մեծ մասն ինքնորոշման իրավունքի իրացման շնորհիվ է անկախացել: «Արցախի Հանրապետության ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին ժողովրդավարական հանրաքվեի միջոցով արդեն կայացրել է իր որոշումը, և նրանք ամեն իրավունքն ունեն ճանաչված լինելու` որպես անկախ պետություն: Դա իրենց ընտրությունն է, և որևէ մեկը չի կարող ստիպել նրանց անել հակառակը»: Նշենք, որ Բանդունգյան սկզբունքները հաստատվել են 1995թ. ասիական-աֆրիկյան համաժողովի ժամանակ և միտված են աշխարհում խաղաղության և համագործակցության խրախուսմանը: Այդ սկզբունքներից են բոլոր ժողովուրդների հավասարությունը, մարդու հիմնարար իրավունքների և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հարգումը, ագրեսիայի կամ ուժի կիրառման գործողություններից զերծ մնալը:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am