Հակաօրինական է. Նախկին նախագահները զրկված չեն դիվանագիտական անձագրերից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ մամուլում հայտնվել է դիվանագիտական անձնագրերից զրկված 254 անձանց անունները: Ի դեպ, նկատենք, որ դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց ցուցակից բացակայում են Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա կնոջ, ինչպես նաև Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր կնոջ ու մի շարք այլ պաշտոնատար անձանց անուններ: Հետաքրքրական է, որ անձնագրերից զրկվածների ցուցակում առկա են Ռիտա Սարգսյանի և Բելլա Քոչարյանի անունները, իսկ նույն այդ ցուցակում չկա Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թեև չցանկացավ մեկնաբանել հրապարակված ցուցակը, սակայն նշեց՝ եթե նույնիսկ դա ճիշտ է, ապա այն արվել է հակաօրինական ճանապարհով: Բալայանի խոսքերից դատելով, կարող ենք ենթադրել, որ ցանկն իսկապես իրական է և ակնհայտ է, որ այն դուրս է եկել նախարարության ներսում գործող անձանց անմիջական միջամտությամբ: Իհարկե, սա ենթադրություն է, սակայն չի բացառվում, որ հենց այդպես էլ եղել է: Նշենք, որ նոր օրենսդրությամբ՝ կա կոնկրետ պաշտոնյաների ցանկ, որոնք ի պաշտոնե դիվանագիտական անձնագրի իրավունք ունեն: Ելնելով պետության շահերի ու ազգային խնդիրների լուծման տեսանկյունից՝ ցանկացած գործիչ կարող է ստանալ դիվանագիտական անձնագիր, որը նախատեսված է ողջ աշխարհում կիրառելու համար և հեշտացնում է մարդու ելումուտը աշխարհի ցանկացած երկիր։ Նկատենք, որ ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են Նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, Սահմանադրական դատարանի նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին, Գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կենտրոնական բանկի նախագահին, օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Նախագահի թույլտվությամբ: Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին: Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am