Արդեն տեղեկացրել ենք,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային կարճատև այցով մեկնել է Բաքու:
«Ընդհանուր առմամբ, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկու պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքների հիման վրա: Մենք մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն:Սեպտեմբերի 1-ին Սոչիում Ալիևի հետ մի շարք փաստաթղթեր և համաձայնագրեր է ստորագրել, որոնք հավելյալ հիմք են ստեղծում Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական կապերի հետագա կառուցման համար»,- ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային IX համաժողովի լիագումար նիստի ժամանակ Պուտինը խոսել է երկու երկրների միջև հարաբերությունների մասին:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական շուկայում ռուսական մասնակցությամբ մոտ 700 համատեղ ընկերություն կա, իսկ Ադրբեջանում ռուսական անմիջական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ դոլար:
Բացի այդ, Պուտինը նշել է, որ Մոսկվան և Բաքուն ենթակառուցվածքային համատեղ նախագծեր են իրականացնում: «Մասնավորապես, ընթանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը»,- հիշեցրել է Պուտինը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից