Ահազանգ.Եղեգիս գետի վրա նոր ՀԷԿ է կառուցվում

«Արդեն ցամաքած Եղեգիս գետի վրա սկսվել են նոր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները։ Եղեգիս գետը դարձրել են երկաթյա գետ, այդ չքնաղ գետը դարձրել են առվակ։ Գետը, որ ցամաքել է, ամբողջ անտառը չորանում է»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման ահազանգ հնչեցրեց Եղեգիս համայնքի բնակիչ, ֆերմեր Տիգրան Եղոյանը: « Եղեգիս գետի վրա ՀԷԿ-եր ունեն պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Վարդևան Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՏԶՆ նախկին նախարար Սուրեն Կարայանը, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը, Ալեքսանդր Սարգսյանը, ՊԲ գեներալ Հովիկ Օհանյանը։Սրանք այն օլիգարխներն են, ովքեր գետը ցամաքեցրել են և այսօրվա իշխանության օրոք նորից սկսվել է ՀԷԿ-երի կառուցումը։ Ես խոսել եմ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, չգիտեմ, այս կառավարության երիտասարդները նույնիսկ չգիտեն ինչ է ՀԷԿ-ը, ինչ է գետ չորացնելը։ Հիմա կառուցվող ՀԷԿ-ի սեփականատիրոջ անունը չգիտեմ, բայց տեսեք ինչ է կատարվում՝ Եղեգիս գետի հունը փոխում են։ Սա արդեն պետական դավաճանություն է»,- հայտնեց համայնքի բնակիչը։ Նրա խոսքով՝ 13 համայնքների միավորմամբ Եղեգիս խոշորացված համայնքը կոռումպացված է։ Ըստ նրա՝ 2017 թ․ անօրինական ձևով ղեկավար ընտրվեց Արթուր Ստեփանյանը, որն այսօր կատարում է օրենքի բազմաթիվ խախտումներ։ «Ժողովուրդն ընդվզեց, 14 ժամ միջպետական ճանապարհը փակեցին։ 14 ժամ հետո տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ժամանեց, ժողովրդին ասաց՝ խոշորացված համայնքում մենք ձեզ կտանք լիազոր ներկայացուցիչ։ Արդեն անցել է մի քանի ամիս, այսօր հայտարարում է՝ եկա Երևան, տեսա, որ օրենքով այդպիսի բան չկար։ Չի կարելի, պարո´ն նախարար, Դուք պարտավոր էիք օրենքն իմանալ։ Խոշորացված համայնքի շրջկենտրոններում գոյություն չունի այդ հաստիքը»,- ասաց նա։ Ֆերմեր Տիգրան Եղոյանը նշում է, որ Եղեգիս խոշորացված համայնքի խնդիրները մնում են օրակարգում և չլուծված։ «Երբ բարձրացնում ենք կառավարության որոշ անդամների ոչ ճիշտ քաղաքականության և այսօրվա իշխանական բուրգերում բազմած որոշ չինովնիկների ոչ ճիշտ աշխատելաոճի մասին, որոշ ուժեր սոցիալական ցանցերում սկսում են հարվածներ հասցնել՝ ընդհուպ սեռական բնույթի հայհոյանքներ»,- հայտնեց նա։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am