ԱԶԲ-ն կշարունակի «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին` նախարարը ուրախությամբ հայտնել է, որ համատեղ ջանքերը զգալի արդյունք են տվել, և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ում աշխատող չինական «Սինոհիդրո» ընկերությունը ակտիվացրել է շինարարությունը։ ԱԶԲ ներկայացուցիչը նույնպես գոհունակությամբ ընդգծել է, որ ընկերության հետ կապված խնդիրները մեծամասամբ լուծվել են։ Նա նշել է, որ իրենց դիտարկման արդյունքում չինական ընկերության կողմից իրականացվող շինարարության տեմպերը շուրջ 5 անգամ ավելացել են։ Նախարարն ասել է, որ այս պահին Տրանշ 2-ում` իսպանական ընկերության կողմից իրականացվող բետոնապատման աշխատանքները նվազեցվել են, որպեսզի հնարավոր լինի որակի պատշաճ վերահսկում իրականացնել։ Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ԱԶԲ-ի աջակցությունը, որպեսզի համատեղ ջանքերով լիարժեք ուսումնասիրություն կատարվի բետոնապատված հատվածներում՝ առկա ճաքերի պատճառները լիարժեք վեր հանելու ուղղությամբ և պարզելու՝ արդյոք միայն ցեմենտի բարձր թթվայնությու՞նն է դրա հիմնական պատճառը, և այն նվազեցնելու ու պահանջվող մակարդակի հասնելու դեպքում այդպիսիք արդյոք կբացառվե՞ն, թե՞ կարող են լինել նաև ճաքերի այլ պատճառներ, որոնք անհրաժեշտ է այս պահին պարզել և միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ:

Բանկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք միակարծիք են և պատրաստ են աջակցել։
Աշոտ Հակոբյանը Թոմաս Հերցի հետ քննարկել է նաև ծրագրի շարունակականության հարցը։ Վերջինս հայտնել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել ծրագիրը։ Խոսվել է Տրանշ 4-ում և 5-ում ԱԶԲ ներգրավվածության հեռանկարների մասին: Կողմերը քննարկել են նաև միջազգային տնտեսական կլոր սեղան- համաժողովի` Հայաստանում անցկացման հնարավորությունները։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am