Անդրիաս Ղուկասյանը բողոքարկում է Սարի թաղի գործը կասեցնելու ՀՔԾ որոշումը

«Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ի որոշումը բողոքարկելու մասին. «2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների և ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության փաստերի հիմքով՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ճնշման տակ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի Հայաստան կատարած այցելությունից անմիջապես հետո ՀՔԾ-ն որոշել է կասեցնել նշված քրեական գործը, որպես մեղադրյալ ոչ մի անձ չհայտնաբերելու պատճառաբանությամբ։ Նշված որոշումը ակնհայտորեն ապօրինի է, որովհետև քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների բռնություն կիրառելու փաստն արձանագրված է տարբեր տեսանյութերում։ 2017թ․ հուլիսին փոխանցել եմ ՀՔԾ՝ ավագ քննիչ Գ․Վ․ Բեգոյանին ապացույցներ, որոնք հաստատում են, որ Սարի թաղում բռնություն իրականացնող անձիք գործել են ոստիկանության ուժերի հետ համաձայնեցված։ Պ-ն Բեգոյանը այդ ժամանակ հայտնել է ինձ, որ այդ օրը Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, բոլորը հայտնի են քննչական մարմնին և հարցաքննվել են։ ՀՔԾ-ին հայտնի են նաև ոստիկանության զորքերի այն ծառայողները, ովքեր այդ օրը կիրառել են ցուցարարների դեմ հատուկ միջոցներ։ Անհրաժեշտ եմ գտնում բողոքարկել ՀՔԾ-ի վերոհիշյալ որոշումը։ Այս գործով տուժող քաղաքացիներին պատրաստ եմ ցուցաբերել աջակցություն՝ որոշումը բողոքարկելու գործում։ Հարցին վերաբերվող, ինձ մոտ առկա տեղեկությունները հայտնելու եմ հանրությանը հոկտեմբերի 2-ին` ժամը 20։00-ին, իմ ֆեյսբուքյան էջում»։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am