Դուք հղի էիք երրորդ երեխայով... Կառավարության նախկին աշխատակցուհու բաց նամակը՝ վարչապետի կնոջը

Կառավարության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը, ով օրեր առաջ ազատվել է աշխատանքից, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին. Հարգելի տիկին Հակոբյան. 2007 թվականի ամռանը Ձեր ամուսինը միայնակ նստացույց էր իրականացնում Օպերայի շենքի բակում, և ինձ իմ խմբագրության կողմից հանձնարարված էր լուսաբանել նրա ակցիան: Ես ամեն օր առավոտից համարյա մինչ երեկո գտնվում էի այդ վայրում և նունիսկ փոքրիկ հարցազրույց եմ վերցրել Նիկոլից: Այդ օրերին այդ հրապարակում խաղում էին Մարիամն ու Աշոտը (վերջինս հեծանիվ էր քշում), իսկ Դուք հղի էիք երրորդ երեխայով: Նայելով Ձեզ՝ ես հիացմունքով մտածում էի, թե որքան զրկանքների միջով եք անցնում Դուք՝ որպես կին և մայր, որպեսզի հասնեք բաղձալի հաղթանակի և արդարության: Ձեր պայքարն ի վերջո հաղթանակով պսակվեց, բայց արդյո՞ք հաստատվեց արդարություն: Ես չեմ կարծում, թե Դուք զրկանքների Ձեզ ենթարկեցիք, հրապարակ-ընդհատակ-բանտ-դատարան-խմբագրություն ծանր շղթայի միջով անցաք այն բանի համար, որպեսզի այսօր Ձեր հաղթանակած ամուսնու ղեկավարած հիմնարկում բորբոսի պես աճեն վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները՝ ղեկավար աշխատանքից կիլոմետրով հեռու մարդիկ: Ես այն մտքին չեմ, որ Դուք դժվարին ուղի անցաք, որպեսզի ներկայիս կառավարության վարչությունների պետերն իրենց ենթականերին վախեցնեն ԿԳԲ-ով՝ «եթե մի բան իմանաս պետական միջոցների յուրացման մասին ու չասես՝ քեզ բռնել կտամ» խորագրով: Ես չեմ ուզում հավատալ, որ Դուք մաքառել եք այն Հայաստանի համար, որտեղ աշխատողին ամեն կերպ ձգտում են շահագործել՝ փորձելով աշխատացնել նրան 14-15 ժամ, իսկ այն մարդկանց, ովքեր հղում են անում օրենքին, անվանում են «հանրապետական» ՝ պիտակավորելով և սևացնելով: Տիկին Հակոբյան: Սիրելի Աննա: Մինչ Ձեր ամուսինը՝ ժողովրդի վարչապետը, լարված աշխատում է միաժամանակ մի քանի ուղղությամբ, մեկնում Արցախ, Մոսկվա, ԱՄՆ, Տաջիկստան և այլուր, պաշտպանում մեր հայրենիքի շահերը, շենքի ներսի երիտասարդներից ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»՝ այդպիսով ստվեր գցելով Նիկոլի կատարած ողջ աշխատանքի վրա: Հասկանում եմ, որ բոլորին հսկելն անհնար է, բայց ասեք վարչապետին, որ գոնե երբեմն-երբեմն քայլի շենքում և մտնի կաբինետներ: Այնտեղ մարդիկ հաճախ ճնշված ու անտեսված են: Ինձ, իհարկե, Նիկոլն այլևս չի տեսնի, քանի որ վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյաններն ինձնից արդեն ազատվել են՝ զրկելով աշխատանքից: Նրանց համար միևնույն էր, որ ես երիտասարդ այրի եմ՝ յոթամյա երեխան ձեռքիս: Նրանց համար ավելի էականն այն էր, որ ես ունեմ հեռավոր ազգականներ՝ ՀՀԿ-ին անդամակցած և պետք էր ինձ ներառել «վհուկների որս» ազգանվեր ծրագրում: Ինչևէ: Գուցե վերոնշյալ անձինք ևս Նիկոլի հետ ճանապարհ են անցել, բայց պետություն ղեկավարել նրանք չեն կարողանում: Նույնն է, թե դեղձանիկը լավ թռչուն է, սիրուն, երգեցիկ, բայց նրան ձիու նման չես կարող լծել կառքին: Ինչքան էլ փորձես լծել, կամ դեղձանիկը կսատկի, կամ էլ եթե կենդանի մնա, միևնույն է՝ կառքը չի շարժվի: Աննա ջան: Ես Ձեզ սրտանց մաղթում եմ, որ Նիկոլի կողքի խաժամուժն այլևս չմթագնի նրա և Ձեր երազանքները՝ կապված մեր հայրենիքի հետ: Ես արդեն հիասթափվել եմ: Չեմ ուզում, որ հիասթափվեն նաև հրապարակի այն հարյուր հազարները: Ես, թերևս, միայն հոդվածներ գրելով պայքարեմ, բայց այդ հազարներն իրենց բնույթով ագրեսիվ են, հոդված գրելով չեն բավարարվի: Լավ եղեք և բարին ընդ Ձեզ: Նարե Գրիգորյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am