«Նիկոլ Փաշինյան - Հասան Ռուհանի հանդիպման ընթացքում իրանական կողմից եղել են որոշ կարևոր շեշտադրումներ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Նիկոլ Փաշինյան - Հասան Ռուհանի հանդիպման ընթացքում իրանական կողմից եղել են որոշ կարևոր շեշտադրումներ, որոնք հաշվի առնելով Թեհրանի դիվանագիտական լեզվի «կոդավորված» բնույթը, բավական հետաքրքիր ուղերձներ են պարունակում։ Նախ՝ Իրանի նախագահն, ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջոցով իր երկրի համար դեպի Սև ծով ելքի ապահովման նշանակությունը, այս ուղղությամբ Հյուսիս-հարավ միջանցքը բառացիորեն բնորոշել է որպես «արտակարգ կարևորության»՝ գնահատական, որը նման դեպքերում, մեղմ ասած, այդքան էլ հաճախադեպ չէ և ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի լուրջ դերակատարություն է տեսնում Իրանը մեր երկրի համար։ Մյուս կողմից՝ հենց Հայաստանի միջոցով դեպի Սև ծով ձգվող միջազգային այս միջանցքի մասին հերթական շեշտադրմամբ Իրանի գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցչի մակարդակով հստակ ուղերձ է հղվում ոչ միայն Երևանին, այլ նաև դրական և բացասական շահագրգռություն ունեցող անխտիր բոլոր կողմերին առ այն, որ Թեհրանը ոչ միայն դեմ է մեր երկրի մեկուսացմանը կամ շրջափակմանը միտված որևէ թշնամական ծրագրի, այլ նաև Հայաստանը դիտարկում է վստահելի և կարևոր գործընկեր տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակության տարածաշրջանային կոմունիկացիոն գործընթացներում։ Մյուս ուշագրավ շեշտադրումը կապված է Իրանի պատրաստակամության հետ՝ քաջալերելու իրանական մասնավոր բիզնեսը Հայաստանում ներկայություն ունենալու նպատակով։ Բանն այն է, որ Պարսից ծոցի արաբական պետություններում ակտիվ գործունեություն ծավալող կամ ծավալած և այդ երկրներին միլիարդավոր դոլարների շահույթ բերած բազմաթիվ իրանական մասնավոր ընկերություններ, որոնք որոշ դեպքերում իրականում պատժամիջոցներից խուսափելու նպատակով ստեղծված հսկայական հնարավորություններ ունեցող պետական ընկերությունների վերաձևավորման արդյունք են, այժմ բախվում են լրջագույն դժվարությունների, եթե չասենք, թշնամական վերաբերմունքի՝ պայմանավորված նաև Սաուդյան Արաբիա - Իրան հակամարտությամբ և հաստատվելու համար փնտրում վստահելի և բարեկամաբար տրամադրված հարևան երկրներ, որոնցից մեկը և նույնիսկ ամենակարևորը կարող է դառնալ Հայաստանը՝ այդպիսով ստանալով հսկայական տնտեսական և նաև քաղաքական օգուտներ։ Հետևաբար, կրկին շատ բարձր մակարդակով մեր երկրին, ըստ էության, առաջարկվում է դառնալ այն «ապահով դրախտը», որտեղ հենց Թեհրանի կողմից պետական քաջալերմամբ և խթանմամբ կարող է տեղափոխվել իրանական մասնավոր բիզնեսը»։

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am