ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա

Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ։ Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։ Փաստորեն, եթե նախագահը մի կուսակցությունից է, հետո, ասենք, երկու տարի հետո խորհրդարանում հակառակ կուսակցությունն է մեծամասնություն կազմում, ապա նախագահը պե՞տք է հրաժարական տա, որովհետև իրավաճակ է փոխվել։ Մասնավորապես, շուտով ԱՄՆ-ում Կոնգրեսի մասնակի ընտրություններ են լինելու, որի արդյունքում դեմոկրատները, ըստ բոլոր կանխատեսումների, մեծամասնություն են կազմելու։ Արդյոք դրանից բխո՞ւմ է, որ իրավիճակի փոփոխության հետևանքով Թրամփը պետք է հրաժարական տա և նոր նախագահական ընտրություններ հայտարարվեն։ Ժողովրդավարական երկրներում պարբերաբար իրավիճակներ են փոխվում և դա լավ է, սակայն կարևոր է, որ վիճակի փոփոխությունը կայունանա և մարդիկ վստահ լինեն, որ ոչ թե հանգամանքների ազդեցության տակ են կատարում իրենց ընտրությունը, այլ դա խորը մտածված քայլ է։ Հ․Գ․ Այս, և նախորդ խորհրդարանները, իմ համոզմամբ, լեգիտիմ չեն եղել և ընտրությունների արդյունքներին չեմ հավատացել ու հիմա նույնպես չեմ հավատում։ Այսինքն, ներկայիս ԱԺ-ն ձևավորվել է ձայների մանիպուլյացիաների արդյունքում, իրենց դերն են կատարել նաև ընտրակաշառքները։ Սակայն այն ժամանակ ԵԼՔ-ի բոլոր անդամները հայտարարում էին, որ իրենց օգտին տրված բոլոր ձայներին իրենք տեր են կանգնել։ Այսինքն, ստացել են ընդամենը 121,997 ձայն: Այսինքն, լեգիտիմացրել են այս խորհրդարանը։ Դրա համար բազմաթիվ մարդկանց կողմից քննադատության են ենթարկվել խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալու համար։ ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքական դաշտը քայքայված է, կոլապսի է ենթարկվել և նման պայմաններում ընտրության գնալով մենք հերթական արհեստական խորհրդարանն ենք ունենալու։ Վստահ եմ, որ մեզ կայուն քաղաքական ինստիտուտներ են պետք։ Գարնանը քաղաքական պատկերը ավելի հստակ կլինի։ Խորհրդարանը մենք ընտրում ենք 5 տարով ու բացառված չէ, որ մեկ կամ երկու տարի հետո դարձյալ իրավիճակը փոխի, ապա այդ ժամանակ ի՞նչ ենք անելու, էլի՞ հեղափոխություն։ Ժամանակ պետք է տրվի նոր քաղաքական ինստիտուտների ստեղծման ու կայացման համար, ինչպես նաև հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել գործող կառավարության ունակությունների ու արդյունքների մասին և կարողանա գիտակցված ընտրություն կատարել՝ գարնանը։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am