Մտահոգիչ իրավիճակ

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ: Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում նրա կողմից բռնության կիրառման ռիսկը։ Պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»,-  նշել է Մարդու իրավունքների պաշտպանը` կարևորելով երեխայի իրավունքների պաշտպանության հարցում համատեղ աշխատանքը շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Արման Թաթոյանը ներկաներին տեղեկացրել է, որ աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին։ Արդյունքում, հնարավորություն է ստացել, անկախ բողոքներից, իրականացնել մշտադիտարկման այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում։ Ավելին, այս տարի Հայաստան մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավորություն է ընձեռել մասնակցել կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին, իրականացնել փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։ Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է նաև վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցին, որտեղ արձանագրված է՝ Հայաստանն ունի մասնակի կատարված կամ չկատարված պարտավորություններ։ «Պարզվում է՝ ոչ միայն ծնողներն ու երեխաները չեն տիրապետում երեխաներին առնչվող կոնվենցիոն դրույթներին, այլ նաև պետական համակարգում կան պետական պաշտոնյաներ, որոնց չեն տիրապետում կոնվենցիոն պահանջներին»,- շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանը։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Կառավարության կազմակերպած երկօրյա միջոցառմանը, որի քննարկման թեման է ոլորտի խնդիրները կարգավորելու համար մշակվող ճանապարհային քարտեզը, այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am