Ուսանողների կրթաթոշակը յուրացվել է

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում  2012-2015թթ. ընթացքում մի շարք ուսանողներ դասերի և քննությունների չեն հաճախել, սակայն ստացել են գնահատականներ և ավարտական դիպլոմներ: Որոշ ուսանողներին հասանելիք կրթաթոշակը՝ ընդհանուր 1.250.000 ՀՀ դրամի չափով, յուրացվել է, ուսումնարանում որպես աշխատակիցներ ձևակերպվել են տնօրենի մի շարք ազգականներ, ովքեր աշխատանքի չներկայանալով՝ աշխատավարձեր են ստացել, յուրացվել են նաև պարգևավճարների և գործուղումների գումարներ: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում  նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մոտ 2 տասնյակ ուսանողների՝ ուսումնառության ընթացքում ՀՀ-ից դուրս գտնվելու պայմաններում ուսումնարանի առանձին դասախոսներ, տնօրենի հրահանգով և ուսմասվարի, փոխտնօրենի ցուցումներով բացակայությունների ընթացքում նրանց գնահատականեր են նշանակել՝ գրավոր աշխատանքներն ուրիշ ուսանողների գրել տալով: Մի շարք ուսանողներ էլ չեն ստացել իրենց հասանելիք կրթաթոշակների գումարները: Բացի այդ՝ ըստ ձեռք բերված փաստական տվյալների, 2013 թվականի մայիսին ուսումնարանի տնօրինական խորհրդի կողմից որոշվել է աշխատակիցներին տրամադրել դրամական պարգևավճար, սակայն առանձին աշխատակիցներ այն չեն ստացել: Առկա են տվյալներ նաև, որ ուսումնարանն ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և տնօրենի կողմից 2015-2016թթ ուս. տարվա համար ներկայացվել են ներառական կրթության համակարգում ընդգրկված թվով 11 ուսանողների անուններ, որոնցից, սակայն, միայն մեկն է եղել իրական, մյուսները՝ մտացածին: Վերջիններիս համար  պետության կողմից հատկացված ողջ հասույթը ևս ստացվել և յուրացվել է: Ըստ նախապատրաստված նյութերում առկա տվյալների՝ 2012-2015 թթ. ընթացքում  ուսումնարանում որպես պահակ գրանցված է եղել տնօրենի եղբոր տղան,  որը չի ներկայացել աշխատանքի, տնօրենի աղջկա ամուսնու եղբայրը ձևակերպված է եղել որպես տնտեսական գծով փոխտնօրեն, սակայն երբեք չի մասնակցել ուսումնարանի որևէ գործառույթի իրականացմանը, տնօրենի փեսան ձևակերպված է եղել որպես ուսումնարանի կառավարման խորհրդի նախագահ, տնօրենի փեսայի եղբայրը՝ 2012-2015թթ ընթացքում գրանցված է եղել որպես բանվոր-բակապահ, սակայն երբևէ չի հաճախել աշխատանքի, տնօրենի որդին շուրջ 11 տարի՝ 2007-2018 թթ., գրանցված է եղել որպես աշխարհագրության դասախոս, սակայն երբևէ նման դասաժամ ուսանողների հետ չի պարապել: Նկատի ունենալով, որ առկա են Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու,  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am