Երևի գտնում են, որ իրենք ավելի արժանի են, քան Հենրիխը. Մխիթարյանի մայրը` անձնագրի մասին

ԱԳՆ-ն հետ է վերցրել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինե Թաշչյանը, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ մեկուկես-երկու ամիս առաջ են չեղյալ համարել դիվանագիտական անձնագիրը։ Խոսքն այն մասին է, որ նախկին պաշտոնյաները, նախկին պատգամավորները եւ այլ անձինք, ովքեր նախկին իշխանությունների օրոք նման անձնագրեր են ունեցել, զրկվել են այդ անձնագրերից։ Նոր օրենքով` հստակ կա այն անձանց ցուցակը, ովքեր ի պաշտոնե կարող են նման անձնագրեր ունենալ, եւ կան մարդիկ, որոնց վարչապետի որոշմամբ տրամադրվում են դիվանագիտական անձնագրեր՝ նպատակահարմարությունից, ելումուտի կարեւորությունից, անձի` պետությունում ունեցած դերակատարումից ելնելով։ Ենթադրվում էր, որ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անձինք, օրինակ՝ Տիգրան Մանսուրյանը, Հենրիխ Մխիթարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հասմիկ Պապյանը եւ այլք, պետք է ունենան նման անձնագրեր։ «Ուղղակի ինքը էդ դիվանագիտական անձնագրով, երբ որ իր թիմը՝ «Արսենալ» ակումբը, ճամփորդում էր, և ինքը վիզայի խնդիր էր ունենում, գոնե դիվանագիտական անձնագիրը ինչ-որ մի բանով օգնում էր, որ ինքը էդ վիզայի պրոցեսները չանցնի, գիտեք՝ թղթային պրոցեսներ են, փաստաթղթեր են, որոնք շատ ժամանակ էին խլում իրենից և ժամանակ չէր լինում վիզան ստանալու։ Կամ, ասենք, թե, ինքը խաղ էր ունենում և գիշերը պետք է մեկներ, որ գար հավաքականին միանար, Դուք գիտեք՝ երկրներ կան, որտեղ «պասպորտ կոնտրոլում» շատ մեծ հերթեր են լինում, և դա իրեն օգնում էր, որ դիվանագիտական անձնագրով արագ անցներ։ Բայց էդ դիվանագիտական անձնագիրը վերցրել են շատ վաղուց»,- ասաց տիկին Թաշչյանը։ -Իսկ ձեզ պատճառը հայտնե՞լ են, թե ինչու են վերցրել։ -Չէ, մենք գիտենք, որ բոլորից են վերցրել, Հենրիխն էլ խելոք ուղարկել է։ Անգլիայում մեր դեսպանությունը դիմել է, մենք ուղարկել ենք, խնդիր չենք տեսել դրա մեջ։ Եթե գտնում են՝ դա է ճիշտը, թող էդպես անեն։ -Իսկ ինքը՝ Հենրիխը, ծա՞նր է տանում, ինչպե՞ս է վերաբերվում այս փաստին։ -Չէ, շատ նորմալ, ծանր չի տանում։ Ուղղակի վերաբերմունքի հարց է էստեղ, որ այսօր Հենրիխի նման մի քանի հոգի ունենք, որ երկիրն են ներկայացնում, որ մարդիկ ճանաչում են մեր երկիրը, Հայաստանը, հետաքրքրվում են երկրով, դա է ուղղակի։ Շատ դիվանագետներ ունենք, որ անձնագիր ունեն, բայց իրենցից բան չեն ներկայացնում․․․ չգիտեմ, դա արդեն չգիտեմ, երևի գտնում են, որ իրենք ավելի արժանի են, քան Հենրիխը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am