Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են

Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 26–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։ Շուրջ մեկուկես ամիս առաջ նշանակված փորձաքննության եզրակացությունը պաշտպանական կողմը ստացել է երեկ։ Եզրակացությանը ծանոթացել է նաեւ «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող Մանվել Գրիգորյանը։ Փաստաբանը հայտնեց, որ փորձաքննությամբ հաստատվել է, որ Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ծանր աստիճանի շաքարային դիաբետով եւ կյանքին վտանգ սպառնացող մեկ այլ՝ լուրջ հիվանդությամբ։ Մկրտչյանի կարծիքով՝ ներկայացված հիվանդություններն անհամատեղելի են իր պաշտպանյալի կալանքի հետ։ Նշենք, որ առաջիկայում վերաքննիչ քրեական դատարանում կքննվի Գրիգորյանի կալանքը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ փորձաքննության եզրակացությունը նույնպես ներկայացնելու են վերաքննիչ դատարան։ «Հույս ունեմ դատարանը հաշվի կառնի այդ արդյունքներն ու Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կփոխի»,–ասաց նա։ Մկրտչյանի խոսքով՝ իր պաշտպանյալի վիճակը ՔԿՀ–ում գնալով վատթարանում է։ «Քրեակատարողական հիմնակրում հնարավոր չի կազմակերպել նրա բուժումը՝ առավել եւս վերացնել նրա կյանքին վտանգ սպառնացող հետեւանքները։ ՔԿՀ–ում ներարկումների եւ դեղորայքի միջոցով հնարավոր է միայն պահել հիվանդի կենսունակությունը»,–ասաց նա։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20–ին դատաբժշկական փորձաքննության փորձաքննության ենթարկելու նպատակով Գրիգորյանին տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am