Աժ-ում չեն կողմնորոշվում, թե ո՞ր ուժն է ընդդիմադիր

«Ո՞ր ուժն է այսօր ընդդիմություն Ազգային ժողովում»,- այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի սկզբում հարցադրում արեց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գևորգ Կոստանյանը՝ մեջբերելով ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթը, ըստ որի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմությունից: «Կանոնակարգն ասում է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ. այսինքն՝ հենքում պետք է ունենանք այն, թե քաղաքական ո՞ր ուժն է ընդդիմություն, որպեսզի տեղակալի հարցում իրավաբանորեն սխալ չունենանք: Խմբակցությունը, որն ընդդիմադիր է, իրավունք է ստանում առաջադրելու թեկնածու»,- հայտարարեց Գևորգ Կոստանյանը: Գևորգ Կոստանյանը հարց հնչեցրեց՝ «Ելք» դաշինքն ընդդիմադի՞ր խմբակցություն է, կամ «Ծառուկյան» դաշինքը, կամ ՀՅԴ-ն, որպեսզի առաջադրելու իրավունք ստանա: «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանն ասաց. «ՀՀ-ում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի: Տրամաբանական է, որ տեղակալը չլինի ՀՀԿ-ից»,- ասաց նա: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հակադարձեց, թե այս հանձնաժողովը չէ այս պահին որոշելու, թե որ ուժն է ընդդիմություն: «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ եթե ՀՀԿ-ն է նախագահ, տեղակալը պետք է լինի կա՛մ «Ծառուկյան», կա՛մ ՀՅԴ, կա՛մ Ելք խմբակցություններից որևէ մեկը: «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն ասաց. «Կառավարությունից դուրս մնացած ուժերն ընդդիմություն են, այսինքն՝ ՀՀԿ-ն: Այո, նոնսես է, որ ՀՀԿ-ն ներկայացնում է ԱԺ նախագահի և երկու տեղակալների պաշտոնը, բայց քանի որ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, ապա մյուս կուսակցություններից պետք է լինի»: Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճիշտ կլինի այս պահին ընդդիմություն համարել նրանց, ովքեր ԱԺ ձևավորման ժամանակ իրենց հայտարարել էին ընդդիմություն: Կոստանյանը նշեց, որ ինքն առաջարկել է պաշտոնը Գևորգ Պետրոսյանին, բայց վերջինս ծանրաբեռնվածության պատճառով հրաժարվել է: Նա առաջարկեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա իրավաբան է: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին, այնուհետև Կոստանյանը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում չէ, կվերադառնա՝ կմասնակցի:  

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am