Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատի վարչական տարածքում բախվել են 76-ամյա Սերժիկ Նիկողոսյանի վարած Москвич մակնիշի 12 ԼՕ 158 համարանիշի և 42-ամյա Դավիթ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 32 ԼԼ 267 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Москвич-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Москвич-ի վարորդը վթարի հետևանքով գլխի մասում ստացել է վնասվածք, և մինչ կժամանեին բժիշկները, նրան տեղում օգնություն են ցուցաբերել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Գրիգորյան ու Եղիշե Եղյանը, ովքեր նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանի ծառայողական ավտոմեքենայում եղած բժշկական տուփի միջից օգտագործել են անհրաժեշտ դեղորայք և վիրակապ ու մշակել վիրավորի վնասված գլուխը։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գրիգոր Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից